Օգոստոսի 5-ի աստղագուշակ․ Կշեռքներ՝ սա այն օրերից է, երբ աստղերը ձեր կողմից են, բաց մի թողեք պահը

Խոյ.

Ցանկացած գործ, որ կպահանջի կենտրոնացվածություն և ուշադրություն դետալների նկատմամբ, ցանկալի է ծրագրել օրվա առաջին կեսի համար, երբ դրական միտումների ազդեցությունն ավելի ուժեղ կլինի: Այդ ժամա-նակ կարելի է գնումներ կատարել,այդ թվում խոշոր,ինչպես նաև լուծել ուսման, աշխատանքի և ստեղծագործա-կան կյանքի հետ կապված հարցեր:Օրվա երկրորդ կեսն ավելի հարմար է մենակ մնալու և հանգիստ զբաղ-մունքների համար: Կարելի է ապագայի հետ կապված ծրագրեր կազմել, ընթացքում հնարավոր է տրամա-դրության փոփոխականություն, ինքնազգացողության փոքր-ինչ անկում:

Ցուլ.

Հնարավոր են խնդիրներ աշխատավայրում, կարող են բարկացնել գործընկերների հետ տարաձայնությունները: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին է հաջողվում գործերի վրա կենտրոնանալ, շատ ցլեր նույնիսկ ամենահեշտ խնդիրների լուծման ժամանակ սխալներ են թույլ տալիս: Ֆինանսական կորուստների վտանգ կա, ցանկալի չէ մեծ գործարքների կնքումը և թանկ իրերի գնումը:Հեշտ չէ կանանց հետ ընդհանուր լեզու գտնելը, հնարավոր են վեճեր նույնիսկ նրանց հետ, ում անկեղծորեն սիրում եք:Հնարավոր են անսպասելի այցեր,չծրագրված հանդի-պումներ, աշխարհիկ միջոցառումներն ավելի շուտ կձանձրացնեն, քան ուրախություն կպատճառեն:

Երկվորյակներ.

Հարմար օր է նոր գործերի և նախաձեռնողականության ցուցաբերման համար: Ուրախացնում է ընկերների և համախոհների հետ շփումը, ձեր գաղափարներն օժանդակություն են ստանում, առաջարկներն ընդունվում են առանց երկար քննարկումների: Հավանաբար ընտանեկան տոն կազմակերպելու առիթ կլինի:Չնայած շատ գործեր ունեք, չեք հրաժարվում դժվար իրավիճակում հայտնված մարդկանց օգնելուց, ձեր բարի գործերն ան-նկատ չեն մնա: Երեկոյան ձեզ հնարավություն կտրվի գրավել այն մարդու համակրանքը, ում նկատմամբ վա-ղուց անտարբեր չեք: Եթե այսօր մեկնեք ուղևորության, այն հաջող կանցնի:

Խեցգետին.

Գերազանց օր է: Դրական միտումների ազդեցությունն ուժեղ է, կյանքի բոլոր ոլորտներում հնարավոր են դեպի լավը փոփոխություններ: Դուք հմայիչ եք, հակառակ սեռի ներկայացուցիչները ձեր նկատմամբ շատ ուշադիր են այսօր:Օրը շատ հարմար է նոր ծանոթությունների համար, մարդիկ, որոնք շրջապատում են ձեզ, պատրաստ են ձեր կողքին լինել ամենահամարձակ գաղափարների դեպքում անգամ:

Առյուծ.

Հաճելի և հանգիստ օր է: Դժվար թե ձեզ հաջողվի հասնել գլխապտույտ հաջողությունների, բայց և լուրջ խնդիրներ չեն ծագի: Ընկերների հետ շփումը կբարձրացնի ձեր տրամադրությունը, իսկ նրանց հետ անմի-ջական զրույցներից կարելի է օգտակար տեղեկություններ քաղել: Հնարավոր են աննշան դրամային մուտ-քեր:Օրը հարմար է համատեղ, առաջին հերթին ստեղծագործական, ծրագրեր սկսելու համար: Կենսական ներուժը բարձր է, տան գործերը հեշտությամբ եք ավարտին հասցնում, դրանք բնավ չեն հոգնեցնում ձեզ:

Կույս.

Հարմար օր է լուրջ թեմաներով շփումների համար, կարելի է քննարկել մասնագիտական գործունեության հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող հարցեր: Ազդեցիկ մարդիկ, ում օգնությանը ապավինում եք, ընդառաջ կգան ձեզ, և դուք կարող եք նրանցից այնպիսի գայթակղիչ առաջարկներ ստանալ, որ սկզբում չեք հավատա: Ճիշտ ժամանակն է նախաձեռնողականություն ցուցաբերել անձնական հարաբերություններում: Եթե դուք ձեր կեսին գտնելու ճանապարհին եք, ապա պետք է պատրաստ լինեք հետաքրքիր ու բախտորոշ ծանոթություն-ների: Նշանի սիրահարված ներկայացուցիչներն այսօր լավ ժամանց կունենան:

Կշեռք.

Սա այն օրերից է, երբ աստղերը ձեր կողմից են, բաց մի թողեք պահը` կարգավորելու ձեր գործերը, ձգտեք հարթել բարդ խնդիրները: Այսօր կարելի է ծրագրել կարևոր հանդիպումներ, որոնք կանցնեն ձեր ուզած ձևով: Հնարավոր է հաջող գործարքի կնքում, չի բացառվում արժեքավոր իրերի ձեռքբերում` բավական շահեկան պայմաններով: Ձեր բախտը կբերի նաև սիրային հարցերում, մնում է միայն, որ հաջողությունից ձեր գլուխը չկորցնեք և թեթևամիտ քայլերի չդիմեք: Օրը կնշանավորվի անձնական կյանքում տեղի ունեցող դրական և շեշտակի փոփոխություններով: Դուք հմայիչ եք, և շրջապատին չի դիմադրում ձեր հմայքին:

Կարիճ.

Այսօր դուք չափից ավելի անհամբեր եք, և դա խանգարում է գործնական շփումներին, հաճախ ստիպում եք համաձայնվել ոչ այնքան շահեկան պայմաններին, այնինչ կարող էիք ավելիին հասնել: Բաց եք թողնում լավ խորհուրդները, իսկ ահա վատերին, չգիտես ինչու, հետևում եք: Հնարավոր է լուրջ վեճ սիրելի մարդու հետ: Ցանկալի չէ հարաբերություններ պարզել, ձեզ չվերաբերող հարցեր քննարկել, փիլիսոփայական զրույցներ վարել: Մեծ է չնչին բանից վիճաբանություն սարքելու հավանականությունը:

Աղեղնավոր.

Չափից ավելի մեծ տեղ եք տալիս նրան, թե ինչ են մտածում ձեր մասին ուրիշները: Ինչ խոսք, շրջապատի վրա լավ տպավորություն թողնելը կարևոր է, սակայն պետք է հասկանաք, որ դա չէ գլխավոր խնդիրը: Օրը կարծես նրա համար է, որ դուք կարողանաք հաղթահարել ձեր որոշ թուլություններ, ներքին խոչընդոտներ և նորից ձեզ զգաք ուժեղ և լիարժեք մարդ: Ձեր կենսական ներուժը նվազել է, ընկել է նաև օրգանիզմի դիմադրողականութ-յունը, այնպես որ ավելի լավ է օրն անցկացնել հանգիստ ռեժիմով:

Այծեղջյուր.

Այսօր մինչև նոր նախագծի վրա աշխատելը համոզվեք, որ տիրապետում եք ողջ անհրաժեշտ տեղեկությանը: Ինչ-որ բան չիմանալն այսօր նշանակում է ինքներդ ձեզ հարվածի տակ դնել: Հակառակի պես այսօրվա խնդիրները ծագել են անբավարար տեղեկացվածության հետևանքով: Զգալիորեն ավելի լավ են դասավորվում անձնական հարցերը: Դուք հիանալի, գրեթե կես խոսքից հասկանում եք նրանց, ովքեր ձեզ համար թանկ են և ջանք չեք խնայում նրանց խնդիրները լուծելու հարցում: Դա կօգնի հաղթահարել մի շարք տարաձայնություններ, դժվար թե այսօր որևէ մեկը ցանկանա հին վերքերը հիշել:

Ջրհոս.

Այսօր դուք ուշադրության կենտրոնում եք, ինչը ձեզ մեծ հաճույք կպատճառի: Ձեր հասցեին անվերջ հնչում են հաճոյախոսություններ, ընդ որում` միանգամայն անկեղծ: Հնարավորություն կստեղծվի հարթել հարաբերութ-յունները մի մարդու հետ, ում հետ երկար ժամանակ չէր ստացվում լեզու գտնել: Բավական մեծ է ռոմանտիկ հարաբերություն սկսելու հավանականությունը, իսկ առաջացած համակրանքն էլ շատ արագ կվերածվի լուրջ զգացմունքների: Ժամանակ գտեք ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև հյուրեր ընդունելու համար:

Ձկներ.

Այսօր դուք շատ անվճռական եք, և դա կարող է խոչընդոտ լինել հաջողության հասնելու գործում: Փորձելով ձեզ համար առավելագույնս անվտանգություն ապահովել` դուք իրար hետևից բաց եք թողնում ընձեռված հնարա-վորությունները: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների ու ղեկավարության հետ, քանի որ նրանք խնդիրների լուծման հարցում ձեզանից ավելի շատ եռանդ, նախաձեռնողականություն ու ստեղծագործական մոտեցումներ են սպասում: Փորձեք ամեն ինչ ինքնուրույն անել, մի սպասեք օգնության: Չի բացառվում սիրելի մարդու հետ վիճաբանություն, իսկ ընտանեկան խնդիրների լուծումը ծախսեր է պահանջում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS