Օգոստոսի 9-ի աստղագուշակ․ Խեցգետիններ՝ օրը ծայրահեղ զգուշավորություն է պահանջում

Խոյ:

Ձեզ բարդ օր է սպասվում, քանի որ ստիպված եք լինելու հաղթահարել ներքին կոնֆլիկտները և կարգի բերել սեփական մտքերն ու ցանկությունները: Ընդհանուր առմամբ օրը հարմար է ժամանակին կիսատ թողած գոր-ծերն ավարտին հասցնելու համար: Գործնական բանակցություններում լուրջ առաջընթաց կնկատվի:Իսկ ահա անձնական շփումներում խնդիրներ կունենաք, քանի որ թանկ մարդկանց միջավայրն անգամ ձեզ հոգնեց-նում է: Մի փնտրեք այս երևույթի հոգեբանական ենթատեքստը կամ այլ խորքային պատճառներ, դուք ուղղակի հոգ-նել եք, աշխատեք մի քիչ հանգատանալ և միայնության մեջ լինել:

Ցուլ:

Կարևոր իրադարձություններ տեղի չեն ունենում, սակայն նաև ստիպված չեք լինում ցնցումային իրավիճակնե-րում հայտնվել:Առաջին հայացքից անհետաքրքիր օր է, բայց ինչպես ասում են` չկա չարիք առանց բարիք. նման պահերին է, որ դուք վերջապես կարող եք ինքներդ ձեզ հետ մնալ, վերլուծել նախկինում արածը, ձեռք բերածն ու բացթողումները, գնահատել ու հետևություններ անել:Եթե այս ամենը ձեզ հոգնեցնեի, ապա լավագույն դեղա-միջոցը դատարկ փողոցներով երեկոյան զբոսանքն է:

Երկվորյակ:

Այսօր շատ բան հնարավոր կդառնա միայն ձեր հաջողակ լինելու շնորհիվ: Այնպես որ ռիսկի գնալու, նոր ուղի-ներ փնտրելու իսկական պահն է: Մարդիկ, ում հետ այսօր գործ եք բռնելու, այնքան պարզունակ չեն, ինչպես առաջին հայացքից է թվում, սակայն ձեզ կհաջողվի հասկանալ նրանց իրական մտադրությունները: Անգամ ձեր վաղեմի հակառակորդներն այսօր պատրաստ են կանգնել ձեր կողքին:Հնարավոր են նոր ծանոթություններ, սա-կայն հիշեք, որ դուք այսօր շատ զգացմունքային եք և սուր եք ընկալում այն ամենն, ինչն ուրիշներին կարող է և անտարբեր թողնել:

Խեցգետին

Օրը ծայրահեղ զգուշավորություն է պահանջում, դուք կարծես բարակ սառույցի վրայով եք քայլում: Հետաձգեք կարևոր գործերը, տեղափոխեք այն հանդիպումները, որոնցից կարող է կախված լինել ձեր մասնագիտական ապագան: Հրաժարվեք ցանկացած ռիսկային ձեռնարկումից, մեծ է ծուղակն ընկնելու հավանականությունը: Հրապարակային ելույթներն անցնում են չափազանց վատ, դուք ոչ միայն չեք գտնում նոր համախոհներ ու երկրպագուներ, այլև կորցնում եք հներին:Այս մռայլ ֆոնի վրա լուսավոր կետ կարող են լինել մտերիմների հետ հարաբերությունները: Հարմար օր է ընկերների շրջապատում հանգստանալու, ռոմանտիկ ժամադրության և սիրային խոստովանության համար:

Առյուծ: Դեն նետելով ավելորդ և անկարևոր բաները` այսօր կսլանաք դեպի ձեր նպատակը, որին կհասնեք շատ մոտ ապագայում:Դուք պատվախնդիր եք,այնպես որ պետք չէ զարմանալ, որ ձեր հակառակորդներն աշխատում են խուսափել ձեզ հետ մրցակցելուց: Կանխազգացումը նույնպես շատ ուժեղ է այսօր, դրա շնորհիվ է, որ ճիշտ որոշումներ եք կայացնում ոչ միայն գործնական, այլև անձնական կյանքում:Հնարավոր են հետաքրքիր ծանո-թություններ, սակայն նոր հարաբերություններ սկսելուց առաջ պետք է ճիշտ գնահատել սեփական սպասում-ները և ցանկությունները, հակառակ դեպքում կհայտնվեք տհաճ իրավիճակում:

Կույս.

Այսօր ձեզ մոտ շատ բան է ստացվում, սակայն ձեռք բերված հաջողություններն այնքան էլ զգալի չեն: Մարդիկ, ովքեր այսօր ձեր դաշնակիցներն են, շուտով իրենց կդրսևորեն ոչ լավագույն կողմերով:Դրությունը փրկում են ձեր դիվանագիտական որակները, դուք հաջողացնում եք պայմանավորվել անգամ նրանց հետ, ովքեր բոլորովին չեն կիսում ձեր տեսակետը: Հնարավոր է ռոմանտիկ հրապույր, հարաբերությունները կզարգանան ոչ այնքան դինամիկ, սակայն ժամանակի հետ լուրջ բնույթ կստանան:

Կշեռք:

Օրն անհաջող է դասավորվում: Դուք անվերջ բախվում եք բարդությունների, դրա հետ մեկտեղ ազդեցիկ հակա-ռակորդներ եք ձեռք բերում: Պաշտպանելով ձեր շահերը` դուք շատ կոշտ դիրքորոշում եք բռնում, և արդյուն-քում տուժում են անգամ նրանք, ովքեր ձեզ ամեն ինչում սատարում էին: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, կոնֆլիկտներ պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:Ցանկալի է նվազեցնել գործնական ակտիվությունը, հետաձգել փաստաթղթերի հետ աշխատաքը, պայմանագրերի ստորա-գրումը և գործարքների կնքումը: Անձնական հարաբերություններում էլ ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա:

Կարիճ:

Այսօր տրամադրությունը փչանում է ցանկացած մանրուքից, Որքան էլ որ շրջապատի մարդիկ փորձում են ուրախացնել ձեզ, նրանց մոտ ոչինչ ստացվում, իսկ դուք ավելի մռայլ ու նյարդային եք դառնում:Միայնության մեջ անցկացրած ժամանակն օգնում է վերականգնել հոգեկան հավասարակշռությունը, սակայն միայն այն դեպքում, երբ դուք զբաղված եք հետաքրքիր գործով: Ոչ մի դեպքում անգործ մի մնացեք, այսօր սա է դեպրե-սիայից խուսափելու միակ միջոցը:

Աղեղնավոր:

Փոքրիկ ուրախությունների և հաջողությունների օր է, որոնք ձեզ կայցելեն անսպասելիորեն: Չի բացառվում, որ անսպասելի գործնական առաջարկներ ստանաք և հնարավորություն ստեղծվի մասնակցել ինչ-որ միջազգային նշանակության նախագծի աշխատանքներում: Ձեր մասնագիտական և անձնական որակների մեջ կասկածող մարդիկ ստիպված են խոստովանել, որ դուք արժանի եք ամենաբարձր գնահատականի:Այսօր լավ են դասավոր-վում ռոմանտիկ ուղևորությունները. միայնակ շրջագայողներն էլ հիանալի ժամանակ կանցկացնեն:

Այծեղջյուր:

Այսօր խուսափեք ամեն ինչում լավագույնը լինելուց, դրա անհրաժեշտությունը բոլորովին չկա: Անմիջականութ-յունն ու բնական վարքագիծը հենց այն որակներն են, որ ձեզանից այսօր կպահանջվեն: Հնարավոր են անսպա-սելի բացահայտումներ, չեն բացառվում հաճելի լուրերը: Կեսօրը կուրախացնի մի մարդու հետ հանդիպմամբ, ում դուք վաղուց կարոտում էիք:Օգտակար կլինեն ուղևորություններն ու իրավիճակի փոփոխությունը: Նոր տպավորությունները կոգեշնչեն ձեզ, կօգնեն ստեղծագործական բնույթի գործերում արագ հաջողության հաս-նել: Հարթվում են մտերիմների հետ հարաբերությունները, տարաձայնություններն ու վեճերը մնում են անցյա-լում:

Ջրհոս:

Այսօր ձգտեք ժամանակը զուր չվատնել, պետք է գործել անհապաղ: Վանեք ձեզանից կասկածները և վստահեք կանխազգացմանը, այն ձեզ հուսախաբ չի անի: Շեշտը դրեք իրավիճակներից դուրս գալոն ուղղված ոչ ստան-դարտ լուծումներ գտնելու ձեր ունակութան վրա:Օրը հատկապես բարենպաստ է հոգեհարազատ մարդու հետ զրույցի համար, ինչը ձեզ պարգևում է փոխհասկացվածության և հաճելի շփման բերկրանք:

Ձկներ:

Այսօր դուք հաճախ եք ռիսկի դիմում, սակայն բոլոր ձեռնարկումներն արդարացված են: Հատկապես բարեն-պաստ օր է բանակցություններ վարելու համար, այդ թվում այն մարդկանց հետ, ում հետ համագործակցություն չէիք էլ ակնկալում: Կարևորն այն է, որ անգամ բարդ իրավիճակներում զգացմունքները չեն գերիշխի սթափ դատողության վրա և դուք կպահպանեք սառնասրտությունը, ինչն օգուտ կբերի ձեզ և շրջապատի մարդկանց: Մեծ է բուռն սիրավեպ սկսվելու հավանականությունը, որն էլ կդառնա ներշնչանքի անսպառ աղբյուր:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS