Օրգանիզմում հեղու՞կ է կուտակվում, իմացեք ինչպես ազատվել այդ խնդրից

Հեղուկի կուտակում կարող է նկատվել մարմնի տարբեր հատվածներում: Estet-portal.com-ը ներկայացրել է՝ ինչու է նման խնդիր առաջանում, և ինչպես կարելի է այն լուծել:

Օրգանիզմում հեղուկի կուտակման հավանական պատճառներից են երիկամների, սրտի, լիմֆատիկ համակարգի հետ կապված խնդիրները, ֆիզիկական ակտիվության պակասը, հորմոնալ անհավասարա-կշռությունը, սխալ սնունդը: Երիկամները պատասխանատու են արյան ֆիլտրման, ավելորդ հեղուկի և նյութերի դուրսբերման համար:

Երբ երիկամները նորմալ չեն աշխատում, ավելորդ հեղուկը մնում է օրգանիզմում: Հղիություն: Արգանդի ճնշումը երակների վրա կարող է հանգեցնել հեղուկի կուտակման: Որպես կանոն, նշաններն անցնում են երեխայի ծնունդից հետո:

Նստակյաց կենսակերպ:

Ֆիզիկական ակտիվությունը խթանում է արյան հոսքը դեպի սիրտ: Երբ հոսքը բավարար արագ չէ, դա հանգեցնում է մազանոթներում ճնշման բարձրացման, ինչն իր հերթին հանգեցնում է այտուցվածության

Սպիտակուցներ:

Օրգանիզմին բավարար քանակով սպիտակուցներ են հարկավոր՝ ջրի հավասարակշռությունը պահպանելու համար:

Դեղամիջոցներ:

Հեղուկի կուտակման պատճառ կարող է դառնալ նաև դեղամիջոցների օգտագործումը, այդ թվում՝ էստրոգեն պարունակող դեղամիջոցներ, ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ: Մասնագետների կարծիքով՝ դաշտանային ցիկլին նախորդող հեղուկի կուտակումը հորմոնալ փոփոխությունների պատճառ է: Աղի չարաշահումը ևս կարող է հեղուկի կուտակման պատճառ դառնալ:

Պատճառների թվում կարելի է նշել նաև B խմբի վիտամինների անբավարար մակարդակը: Ալերգիկ ռեակցիա: Մարդկանց մի մասի շրջանում այտուցվածությունը կարող է ալերգիկ ռեակցիայի հետևանք լինել: Վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրները ևս կարող են այտուցվածության պատճառ դառնալ:

Ինչպես ազատվել հեղուկի կուտակումից: 

Օրգանիզմում հեղուկի կուտակումից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում հետևել որոշակի կանոնների. պարբերաբար մարզվեք. ֆիզիկական վարժությունները հնարավորություն են տալիս ազատվել ոտքերի հատվածում այտուցվածությունից, նվազագույնի հասցրեք աղի, շաքարի օգտագործումը, մի չարաշահեք սուրճն ու ալկոհոլը, մերսումներ արեք, փորձեք յոգայով զբաղվել, օրվա ընթացքում բավարար քանակով ջուր օգտագործեք:

Հիշեք, որ հեղուկի կուտակումից ազատվելու լավագույն միջոցը կարող է խորհուրդ տալ բժիշկը համապատասխան ախտորոշումից հետո: Հաճախակի այտուցվածությունը կարող է վկայել լուրջ խնդրի մասին, որը չի կարելի անուշադրության մատնել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS