Օրեր առաջ եմ վերադարձել Գերմանիայից․․․Վատ չէր լինի մենք էլ օրինակ վերցնեինք այնտեղի թոշակառուներից

Օրեր առաջ եմ վերադարձել Գերմանիայից․․․Վատ չէր լինի մենք էլ օրինակ վերցնեինք այնտեղի թոշակառուներից։Որոշ ժամանակ
ապրելով Գերմանիայում՝ այնտեղի թոշակառուների մոտ նկատել եմ մի քանի առանձնահատկություններ, որոնց մասին ուզում եմ
պատմել։

Նրանք գիտակցում են, թե որքան արագ է անցնում կյանքը

Հավանաբար լսել եք, որ գերմանացի թոշակառուներն ապրում են լիարժեք կյանքով։ Իրականում նրանց թշակներն այնքան էլ բարձր
չեն։Ինչպես և բոլորը, գերմանացիները նույնպես աշխատավարձ ստանալիս որոշակի գումար մի կողմ են դնում, խնայում են, որպես-
զի ապագայում կարողանան ինչ-որ պլաններ իրականացնել։

Սակայն ի տարբերություն մեզ՝ գերմանացիները անվերջ չեն կուտակում գումար, որը հետո անցնում է նրանց զավակներին։ Նրանք
անցնում են թոշակի ու սկսում են հաճույքով վայելել տարիների ընթացքում խնայած գումարը։Այդքան տարի աշխատել են, ինչու՞ ծե-
րության օրոք իրենց թույլ չտան ուղղակի հանգիստ ապրել ու հանգստանալ։

Նրանք երեխաներին ու թոռներին ֆինանսապես չեն օգնում

Սա կարծես լինի առաջին կետի շարունակությունը։ Ամեն ինչ արդար է․ սկզբում աշխատում են, հետո վայելում։ Երբ ծնողներն անց-
նում են թոշակի, երեխաներն արդեն բավականին մեծ ու ինքնուրույն են լինում, որպեսզի կարողանան ապահովել իրենք իրենց։

Բացի այդ գերմանացիների մեծամասնությունը համարում է, որ երեխաները երես կառնեն, եթե մշտապես ստանան օգնություն։ Հա-
մա-ձայնեք, մեր հասարակությունում քիչ չեն հասուն տղամարդիկ, ովքեր ապրում են ծնողների հաշվին։

Չեն մոռանում ֆիզիկական ակտիվության մասին

Կարևորն այն է, որ այս հարցին մոտենան խելամտորեն ու չմոռանան չափի զգացումի մասին։ Օրինակ, ցանկալի է շատ քայլել, թե-
թև ֆիզիկական վարժություններ կատարել, վերելակի փոխարեն՝ օգտվել աստիճաններից։

Հետևում են քաշին

Նկատել եք արդյո՞ք, որ երկարակյաց մարդիկ չեն ունենում մեծ քաշ։ Հարկ է սկսել սննդակարգը շտկելուց։ Գերմանիայում գրեթե
չկան ավելորդ քաշ ունեցող թոշակառուներ։

Շատ ջուր են խմում

Գերմանացի տարեցները բավարար քանակությամբ ջուր են խմում, ու հազվադեպ են ըմպում որևէ այլ հեղուկ։ Նրանք հաճախ կրկ-
նում են, որ եթե շատ մաքուր ջուր խմես, ավելի առողջ կլինես։ Եվ իհարկե, այս դեպքում նրանք լիովին իրավացի են։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS