Օրեր առաջ համացանցով ծանոթացա մի երիտասարդի հետ․․․ հանդիպեցինք, սուրճ խմեցինք ու․․․ ժամադրությունից հետո նրա փոխարեն մեծ ամոթ զգացի

Ես հիմա ընկեր չունեմ, ոչ մեկ չկա իմ կյանքում։ Այնպես որ երբեմն հանդիպում եմ հետաքրքիր երիտասարդ-ների հետ՝ իմ երկրորդ կեսին գտնելու հույս փայփայելով։Վերջերս ծանոթացա մի երիտասարդի հետ: Առաջին հանդիպումը շատ թեթև ու անմիջական ստացվեց։ Մենք երկար զրուցեցինք, զբոսնեցինք այգում ու միմյանց հրաժեշտ տալով՝ տուն գնացինք։

Շուտով այդ նույն երիտասարդը երկրորդ հանդիպման առաջարկ արեց։ Ես հաճույքով համաձայնվեցի ու սկսե-ցի հիմնովին պատրաստվել։ Ներկեցի մազերս, գնացի մատնահարդարի մոտ։Երիտասարդն այդ օրը ինձ հրավի-րեց ռեստորան։ Ես այն աղջիկներից չեմ, ովքեր հանդիպում են տղամարդկանց հետ՝ հաց ուտելու համար։ Մենք միայն սուրճ պատվիրեցինք։ Էլի երկար խոսեցինք, բայց երեկոյի վերջում երիտասարդն ինձ համար անհասկա-նալի ու անբացատրելի մի բան արեց։

Նա ասաց, որ այնքան էլ լավ ֆինանսական վիճակում չէ ու խնդրեց, որ հաշիվը կիսենք,ամեն մեկս վճարենք մեր պատվիրածի դիմաց։Սուրճն ընդամենը 700 դրամ արժեր,մանրուք էր ինձ համար։ Ես լուռ տվեցի գումարը, բայց մինչ օրս չեմ հասկացել, թե նա ինչու էր ինձ հրավիրել, եթե ի վիճակի չէր 700 դրամ վճարել։

Եթե ես հավեսով հաց կերած լինեի, ապա ոչ մի խնդիր, կտայի գումարը ու նրա մասին ոչ մի վատ բան չէի մտա-ծի։ Բայց ընդամենը մի բաժակ սուրճ էր․․․ Իմ կյանքում նման բան առաջին անգամ էր։ Նույնիսկ ուսանողական տարիներին իմ համակուրսեցի տղաները և երթուղայինի մեջ էին վճարում աղջիկների փոխարեն, և պաղպա-ղակ էին հյուրասիրում։

Երբ ես ու կողակիցս դուրս եկանք ռեստորանից, ասացի, որ տաքսիով եմ տուն գնալու, քանի որ ուշ է։ Իսկ նա խնդրեց, որ ինքն էլ նստի ինձ հետ ու ճանապարհին իջնի իրեն հարմար տեղում․․․ Չգիտեմ, իմ կարծիքով այդ ամենը տղամարդավարի չէ։

Նույն օրը գրեցի,որ այլևս չանհանգստացնի ինձ,ասացի, որ մենք տարբեր մարդիկ ենք ու չենք կարող իրար հետ որևէ կապ ունենալ։Համաձայնեք, որ ավելի լավ կլիներ, եթե մենք զբոսնեինք այգում, քան թե նա ինձ հրավիրեր ռեստորան ու այդպես խայտառակ լիներ․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS