Օրվա անեկդոտ․ Բժիշկն ասաց, որ նա քաղցկեղով հիվանդ է և ապրելու քիչ ժամանակ է մնացել․ Հիվանդը որոշեց գնալ եկեղեցի աղոթելու․․․

Բժիշկը տղամարդուն ասաց, որ քաղցկեղով հիվանդ է, և նրան ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել: Հուսա-հատ մարդը գնաց եկեղեցի՝ իր մեղքերի համար Աստծուց ներողություն խնդրելու համար: Քահանան, լսելով նրա պատմությունը, ասաց.

-Որդյա՛կս, վաճառի՛ր քո սիրելի մերսեդեսը և գնի՛ր մի հասարակ մեքենա, բաժանվի՛ր կնոջիցդ և ամուսնացի՛ր մի անառակի հետ, վաճառի՛ր քո շքեղ առանձնատունը և գնի՛ր բնակարան հեռավոր գյուղերից մեկում:

-Եվ ի՞նչ, ես կապաքինվե՞մ այս ամենից հետո:

— Ո՛չ … պարզապես այդ վեց ամիսները քեզ հավերժություն կթվան…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS