Օրվա անեկդոտ․ Գնացքի կուպեում նստած է մի ընտանիք․․․

Գնացքի կուպեում նստած է մի ընտանիք․․․Մի երիտասարդ դռան մոտով անցնելիս, հարցնում է հորը, թե չի

կարող իրեն ասել, թե ժամը քանիսն է։ Հայրը պատասխանում է, որ ժամացույց չունի և երիտասարդը

հեռանում  է։ Դրանից հետո որդին հարցնում է հորը․

-Հայրիկ, ինչո՞ւ դու նրան չասացիր, թե քանիսն է ժամը, չէ որ դու ժամացույց ունես․

Հայրը պատասխանում է․

-Տղաս, եթե ես նրան պատասխանեի, նա կասեր շնորհակալություն, ես կասեի խնդրեմ, նա կասեր դուք շատ

սիրալիր եք, խոսակցություն կբացվեր, ես կհրավիրեի նրան մեզ հետ թեյելու, այդ ընփացքում նա կնկատեր քո

քրոջը, կսիրահարվեր, հետո էլ կգար նրա ձեռքը խնդրելու։ Բա մեզ պետք է փեսացու, որ իսկի ժամացույց էլ

չունի․․․

 

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS