Օրվա անեկդոտ․ Մեկը երկար ժամանակ չի ամուսնանում, ընկերները որոշում են պսակել նրան․․․

Մեկը երկար ժամանակ չի ամուսնանաում: Ընկերները որոշում են օգնել: Հավաքվում են, խելք- խելքի տալիս, մի
սիրուն աղջիկ ճարում, խնամախոսում, էս մարդուն էլ ստիպում, որ ամուսնանա: Չանցած մի ամիս՝ բաժանվում
է: Ընկերները հարցնում են.

-Ինչու՞ բաժանվեցիր:

-Շատ փնթի ու թափթփված էր, տունը գործ չէր անում, ուտելու բան չկար, շորերս էլ ես էի լվանում:
Ընկերներն այս անգամ ավելի պատասխնատվությամբ են «կպնում» գործի: Վերջապես պահանջված
հարսնացուն ճարվում է: Ասում են.

-Ամուսնացի’ր, անող-դնող, մաքրասեր, տեղը տեղին աղջիկ է:Իսկը քո ուզածը:

էլի մի ամիս չանցած՝ բաժանվում է: Ընկերները թե՝« ի՞նչ պատահեց».

-Սա էլ չափից դուրս մաքրասեր էր. Գիշերը վեր էի կենում, գնում զուգարան, գալիս էի տեսնում՝ տեղաշորս
արդեն հավաքել է…:

********

ՄԻ 90 տարեկան պապիկ գալիս ա տերտերի մոտ ու պատմում.

-Տեր հայր, ես 90 տարեկան եմ, իսկ կինս՝ 20։ Ամեն երեկո ես աղոթել եմ աստծուն ու հիմա կինս հղի է։

Տերտերը պատասխանում ա.

-Որդյակ իմ, մի անգամ անտառում զբոսնելիս ինձ վրա հարձակվեց արջը։ Մոտս միայն ձեռնափայտս էր։ Ես էլ
ուղղեցի ձեռնափայտսը դեպի արջը ու տվեցի աստծու անունը։ Լսվեց կրակոց ու արջը սատկած փռվեց ոտքերիս տակ։

-Փաստորեն հրաշքներ լինում են :

-Որդյակ իմ, շրջվեցի ու տեսա, որ հետևումս որսորդ էր կանգնած՝ իսկական հրացանով։

 

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS