Օրվա անեկդոտ Քոչարյանի գալիս է սատանայի մոտ խորհուրդ հարցնելու․․․

Քոչարյանը գալիս է Սատանայի մոտ, որ խորհուրդ հարցնի, թե էլ ո՞նց տանջի ու տառապեցնի Հայաստանի ժողովրդին.

— Դե, կարաս բողոքողներին ծեծես, ջարդես: — ասում է Սատանան:

— Չէ, էտ արել եմ, քիչա:- արձագանքում է Քոչարյանը:

— Կարաս փողոցում մարդկանց գնդակահարես:

— Դա էլ եմ արել, մեծ բան չի:

— Կոռուպցիան հասցրա իդեալական սիստեմի, մի քանի միլիարդ քամի:

— Էտ հեչ, էտ ինքնըստինքյան արել եմ:

— Դե երկրիդ էղածը հանձնիր հարևան գերտերություններից որևէ մեկին:

— Էղածն էլ եմ հանձնել՝ դեռևս չեղածն էլ հետը:

Սատանան սկսում է գլուխը քորելով մտածել… Մի քանի վայրկյան անց Քոչարյանը դիմում է Սատանային, թե ականջդ մոտ բեր ասեմ ու ինչ-որ բան է շշնջում: Քոչարյանը վերջացնում է թե չէ, Սատանան սփրթնած վեր է թռչում ու արագ-արագ խաչակնքելով բացականչում.

— Մեղա՜, Տեր-Աստված, մեղա՜:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS