100 մահապարտ է ցուցակագրվել առաջնագիծ մեկնելու համար․ Աստվածատուր Պետրոսյան

Որոշակի դիրքեր վերականգնվել են, բայց այդ դիրքային առավելությունն այսօր՝այս պատերազմում, երբ ամ-բողջ համակարգը հրթիռահրետանային և օդուժի ամբողջ գերազանցությամբ չես կարող ասել, որ դիրքերի կո-րուստը և վերանվաճումները ինչ սկզբուքնային խնդիրներ են լուծում, մանավանդ, երբ կռիվը նաև թիկունքում է գնում։

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։«Ինչքան էլ ասենք, որ մարտերը ծրագրավորված էր, թե ամբողջովին իրենք գիծը վերցրել ու գնում են՝ չէ, իրենք ունեն գլխավոր հարվածի ուղղություններ և գիտեն, թե որտեղ են ճնշման բոլոր օբյեկտները։

Իրենց իմանալը քիչ է, նրանք նաև չգիտեին մեր մտադրությունները, և մարտ վարելու նոր տեխնոլոգիան։ Մեզ մոտ գրեթե ստացվեց այնպես, որ կարողացանք ոչ միայն դիրքեր հետ բերել, այլև կարևորագույն բարձունքներ նվաճել»,- ասաց Աստվածատուր Պետրոսյանն՝ անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գծում սեպտեմբերի 28-ի գիշերվա գործողություններին։Գեներալ-մայոր Պետրոսյանը հավելեց, որ 100 մահապարտ ցուցակարգրվել է, որպեսզի մեկնի առաջնագիծ։«Հնարավորին շուտ ուզում են նետվել գրոհի»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS