2 տարի առաջ ծանոթացա մի գեղեցիկ, երիտասարդ աղջկա հետ ու հանուն նրա գործեցի կյանքիս ամենամեծ սխալը․․․Այժմ չգիտեմ, թե ինչ անեմ․․․

2 տարի առաջ ծանոթացա մի գեղեցիկ,երիտասարդ աղջկա հետ ու հանուն նրա գործեցի կյանքիս ամենամեծ սխալը․․․Այժմ չգիտեմ,
թե ինչ անեմ․․․Այժմ 45 տարեկան եմ, և 2 տարի առաջ այնպիսի սխալ գործեցի, որի համար կզղջամ ողջ կյանքում։ Ես ունեի ամուր
ընտանիք և կարգավորված կյանք, սակայն հանդիպեցի նրան և ամեն ինչ փոխվեց։Իմ նոր սերն ինձնից 20 տարով փոքր է և ես ան-
դադար նրա մասին էի մտածում։

Եվ այդ ժամանակ էլ հասկացա, որ ես արժանի եմ երջանկության, դրա համար էլ որոշեցի բաց չթողնել իմ շանսը։Դրա մասին պատ-
մեցի կնոջս և առաջարկեցի ամուսնալուծվել։ Գործընթացը դանդաղ էր ընթանում, կինս չէր կարողանում ներել դավաճանությունս՝
դադարեցնելով շփումն ինձ հետ, սակայն ես թքած ունեի դրա վրա, քանի որ միայն իմ Մուսայի մասին էի երազում։Ախ, որքան էի ես
սխալվում․․․

Ընդամենը կես տարի անց իմ անթերի հարաբերությունները սկսեցին քանդվել։ Ընտրյալս երես առած աղջիկ է, ով միայն գեղեցկութ-
յան սրահ ու ընկերուհիների հետ հանդիպման է վազում։ Բնականաբար, տան գործեր բացարձակ չէր անում։Շուտով մենք նույնիսկ
դադարեցինք խոսել իրար հետ, իսկ երբ ես հիվանդանոց ընկա, նա մի անգամ այցելեց ինձ, իսկ վերջում նորից գումար ուզեց։ Ես ու-
տելու բան չունեի, և ստիպված զանգեցի որդիներիս։

Նրանք մի ժամից արդեն ինձ մոտ էին, 3 տոպրակ սնունդ էին բերել,հագուստ ու անկողին։Դուրս գրվելուց հետո սկսեցի ուղղել սխալ-
ներս․ կրտսեր որդուս օգնեցի մեքենա գնել, ավելի լավ է չպատմեմ, թե երիտասարդ կինս ինչ սկանդալ էր սարքել։ Նախկինում ես չէի
նկատում, թե նա որքան ժլատ և շահամոլ է․․․Այժմ նա թույլ չի տալիս, որ տղաներիս իմ տուն հյուր կանչեմ, իրեն սարսափելի վատ է
պահում իմ նկատմամբ։ Որքան եմ կարոտում նախկին կյանքս, կնոջս․․․ բայց համոզված եմ, որ նա ինձ չի ների․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS