80 անց մի տատիկ դեղատան աշխատակցին խնդրում էր, որ իրան գոնե մեկ հատ ֆուրադոնին վաճառի

Իհարկե, դեղատոմսով դեղեր վաճառելու գաղափարի դեմ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ինքս այդ գաղափարի կողմնակիցն եմ, բայց «ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ արտահայտությունը», ըստ երևույթի, առողջապահության նախարարությունում չեն լսել։

Հիշենք, ևս մեկ հին ասացվածք. «Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել»․ ահա այսօր ես տեսա, զգացի և բախվեցի այդ օրենքի բացերին և դրանց հետևանքով առաջացող խնդիրներին։
Պարբերաբար բժշկիս հետ հետազոտությունների արդյունքում գիտեմ, թե ինչ խնդիրներ կան ինձ մոտ և այսօր, կարևոր հաղորդումից առաջ, ինքնազգացողությունս վատացավ։ Բժշկիս հետ զանգով ևս մեկ անգամ խոսեցի, քանի որ քաղաքում չէ։

Բայց դեղատանն ինձ անակնկալ էր սպասվում, այն դեղը, ոը ես պետք է գնեի դեղատոմսի առկայություն էր պահանջում։ Ի՞նչ անել հարցը, կանգնեց որպես անլուծելի խնդիր, և միակ, բայց ժամանակավոր լուծումը շտապ օգնություն կանչելն էր։ Առաջին օգնության աշխատակիցներն արագ փորձեցին օգնություն ցուցաբերել, բայց խնդիրը չլուծվեց, քանի որ այդ դեղերի կիրառում արգելված է նաև առաջին օգնությանը։

Այս ամենից բացի, շատ սրտաճմլիկ տեսարանի հանդիպեցինք դեղատանը։ 80 անց մի տատիկ խնդրում է դեղատան աշխատակցին, որ իրեն գոնե 1 հատ ֆուրադոնին վաճառի/ ցիստիտ հիվանդության դեղ է/, վաճառողուհին շատ սրտացավ բացատրում էր տիկնոջը, որ իրավունք չունի։

Ֆուրադոնինի արժեքն է 50 դրամ․ իսկ որքա՞ն կարժենա 80 անց տատիկի բժշկի դիմելը, իսկ արդյոք տեղամասային պոլիկլինիկայի բժշկուհին օրվա 1-ին մասում էր աշխատում այսօր, թե՞ երկրորդ։ Որքա՞ն ժամանակ հերթում կկանգնի ու կսպասի տատիկը։ Չգիտե՜մ։ Բայց ես արագ զանգեցի թեժ գիծ, խորհուրդ եմ տալիս, նույնն անեք Դուք, ամեն նման դեպքի ականատես լինելիս/ 1-17, 80-03 թեժ գծի համարն է/;

Մի քանի հարցի ԱՆ-ն պարտավոր է պատասխանել՝

1.Ի՞նչ անի քաղաքացին, եթե անհապաղ պետք է նախկինում ազատ վաճառքի մեջ գտնվող դեղը, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում և որը մարդը նախկինում օգտագործել է։

2.Բժիշկը, քաղաքում չէ ու ինչպե՞ս այդ դեղատոմսը գտնել, գնա՞լ ստուգման, որը օրեր կտևի և չեք կարծու՞մ, որ դա անիրատեսական է։

Հիշում եմ, ամիսներ առաջ ԱՆ-ն ցանկանում էր վճարովի դարձնել շտապօգնությունը, քանի որ կանչերը շատ էին։ Այս դեպքում, կանչերը կրկնապատկվելու են։ Փաստորեն խնդիրը չլուծած, ԱՆ-ն սեփական որոշմամբ կրկնապատկում է այդ խնդիրը։

Այս ցանկը կարելի է երկար շարունակել, ԱՆ-ն շուտափույթ պետք է վերանայի իր որոշումները։ Գուցե որոշ դեղեր ազատականացվեն, որոնք բարձր չափաբաժիններ չեն պարունակում։ Կամ… Իսկ կամը թողնենք Լևոն Ալթունյանին ու յուր թիմին, ի վերջո, նրանք են գումար ստանում, որպեսզի քաղաքացիների կյանքը հեշտացնեն, բայց այսօր նրանք միայն բարդացրել են ու դեռ պատրաստվում են բարդացնել։

ԱՆ-ում աշխատող տիկնայք և պարոնայք, իսկ դուք ծանոթ բժիշ ունե՞ք, կամ որքանո՞վ կարելի է դեղատոմս գնել։ Ասել կուզեմ, կոռուպցիոն ռիսկերն էլ չեք հաշվարկել։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS