FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Սաշիկ Սարգսյանի տրանսֆերների տվյալները

Օրերս մամուլում տարածվել էր մի տեղեկություն, ըստ որի՝ Հայաստան պետք է ժամաներ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ:

ԼՈւՐԵՐ.com-ին հայտնի դարձավ, որ Հայաստան ժամանած FBI-ի հակաահաբեկչական բաժնի քննիչներն արդեն իսկ Հայաստանում են և մեր երկրի ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրում են Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի հնարավոր դեպքերը:

Օրերս մամուլում տարածվել էր մի տեղեկություն, ըստ որի՝ Հայաստան պետք է ժամաներ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ:

Մեր տեղեկություններով, քննիչներն առաջինը պահանջել և հատուկ ուշադրությամբ քննության առարկա են դարձրել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի վերջին շաբաթվա տրանսֆերները, քանի որ վերջին շրջանում լուրջ կապիտալի արտահոսք է նկատվել Հայաստանից և կասկած կա, որ Հայաստանում աշխատած ապօրինի գումարներ են տեղափոխվել Միացյալ Նահանգներ:

Թե ով հաջորդիվ կհայտնվի քննիչների ուշադրության կենտրոնում դեռևս դժվար է հստակ ասել, բայց պետք է նկատել, որ մամուլը բազմիցս խոսել է Սաշիկ Սարգսյանի մի քանի միլիոնի հասնող կապիտալի, ինչպես նաև արտերկրում, մասնավորապես, ԱՄՆ-ում բիզնես հետաքրքրությունների մասին:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS