Հիմա հասկանում եմ, թե որն է եղել իմ կատարած սխալ քայլը՝ Արկադի Տեր-Թադևոսյան

Ինչպես վկայում են մի շարք տեսագրություններ ու լուսանկարներ, 2008թ. մարտին, մինչև արտակարգ դրություն հայտարարվելը, Երևանի տարբեր մասերում տեղակայված են եղել ՊՆ պետհամարանիշերով բեռնատարներ:

Տեղեկություններ կան նաև, որ զինված ուժերի մեծ մասը Երևան է բերվել դեռ փետրվարյան բողոքի ակցիաների ժամանակ:

Մասնավորապես, ՊՆ մի շարք սպաներ փետրվարից մինչև մարտի արյունալի դեպքերի ավարտը մնացել են նախկին ԴՕՍԱԱՖ-ի շենքում՝ ՊՆ պաշտպանամարզատեխնիկական ակումբում: Ի դեպ՝ ակումբը ղեկավարում էր Կոմանդոսը՝ գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը: Վերջինս ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ զինվորականները ՊՆ-ից հրաման են ունեցել: «ԴՕՍԱԱՖ-ը միշտ էլ բանակի կողքին է կանգնած եղել, և հետո՝ էն ժամանակ ո՞վ էր թուղթ ներկայացնում.

այդ սպաները եկան առանց թղթի, առանց ստորագրության և ասացին, որ պետք է ինձ մոտ մնան: Միայն փոխանցեցին, որ ՊՆ-ից հրաման ունեն՝ այստեղ գալու: Ես էլ ուզում էի ինչ-որ կերպ օգնել նրանց»,-մանրամասնում է Արկադի Տեր-Թադևոսյանը:

Ճշտող հարցին, թե տեղյակ չէ՞ր արդյոք սպաների քայլերի և նպատակների մասին, Կոմանդոսը պատասխանեց. «Նրանք գաղտնի էին անում ամեն ինչ և ոչինչ չէին ասում ինձ, դե, ես էլ չէի հարցնում:  Առավոտը գնում էին, երեկոյան՝ գալիս:

Ես միայն գիտեի, որ այդ ժամանակ զինվորականները եկել են մարդկանց պաշտպանելու համար: Ես հիմա եմ հասկանում, թե նրանց ինձ մոտ թողնելով, ինչ  սխալ քայլ եմ արել» Իսկ բացի սեփական զենքերից, այլ զենքեր ևս իրենց հետ բերե՞լ էին սպաները, թե՞ ոչ, Կոմանդոսը վստահեցրեց, որ ոչ. «Ես չեմ տեսել այլ բան. իրենց անկողինն էր ու զենքերը միայն»:

Արկադի Տեր-Թադևոսյանից նաև հետաքրքրվեցինք ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու և միևնույն ժամանակ պաշտոնավարելու մասով, սակայն Կոմանդոսը զերծ մնաց կարծիք հայտնելուց, քանի որ «ոչ ոքի հետ կապ չունի և հեռու է նման բաներից»: Նյութի աղբյուրը՝ ԼՈՒՐԵՐ.com

Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/12201

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS