Հին կառավարությունը դասեր է տալիս նոր կառավարությանը. Ինչպես թալանել և քամուն տալ 122 մլն դոլար…

Օրերս հրապարակված արդեն նոր` զուտ հեղափոխական կառավարության 2020-2022թթ. միջնաժամկետծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ) ինձ ստիպեց հետ գնալ մինչև հեռավոր 2007 թվականը և տարիների այդ խորքիցհետ գալ մեր օրեր՝ հասկանալու, թե չեղած փողը ինչի վրա է ծախսվել և ինչի վրա է ծախսվելու արդեն հիմա, երբ տնտեսական հեղափոխություն է հռչակվել։

Կառավարությունը սուբսիդավորել է, սուբսիդավորում է և դեռ կսուբսիդավորի ՋՕԸ-երի բյուջեի ճեղքվածքը։Ստորև բերված գրաֆիկը ցույց է տալիս այդ սուբսիդավորումների մասին տարեկան տվյալները։

IMG_20190627_164939.png (155 KB)

Գրաֆիկում կապույտ կորը ցույց է տալիս կառավարության ռազմավարություններով ՋՕԸ-երին հատկացվելիքսուբսիդավորումների պլանավորված չափաքանակը, կարմիր կորը` փաստացի տրամադրված չափաքանակը։

Այս սուբսիդիաները ամեն անգամ տրամադրվել են որոշակի ռազմավարություններով` ելնելովկանխավարկածից, որ տարեցտարի նվազեցնելով ՋՕԸ-երին ոտքի կանգնեցնելու համար նախատեսվածսուբսիդիաները, ի վերջո ՋՕԸ-երը կգան ինքնածախսածածկման։ Սակայն կարմիր կորն ապացուցում է, որ դաոչ միայն տեղի չի ունեցել, այլև ամեն անգամ կառավարությունը, ոչինչ չշահելով, հաջորդ ռազմավարությանմեջ գրել է՝ կրկին փորձիր։

Նույնիսկ ձևական փորձ չի արվել իրար հաջորդող ռազմավարություններից որևէմեկում արձանագրելու թե ինչու՞ նախորդ անգամ չստացվեց։ Դրա փոխարեն վարչապետերը մեկը մյուսիհետևից ակնարկել են թե «մեզ ու նախորդներին մի՛ համեմատեք, էսա կտեսնեք, որ ամեն ինչ մեր ծրագրածովկգնա»։

Արդյունքում մենք` հարկատուներս 2007-2019թթ.-ին վճարել ենք մոտ 58 միլիարդ դրամ, կամ որ նույնն է 122 միլիոն դոլար` ստանալով ոչինչ։ Այդ գումարները հիմնականում ուղղվել են էլեկտրացանցի հանդեպ ՋՕԸ-երիպարտավորությունները մարելուն։

Առանցքային նշանակություն ունի հարցը, թե ինչու՞ են ՋՕԸերը պարտք մնում ՀԷՑին:

Բանն այն է, որ ոռոգման ջրի մատակարարման երկու եղանակ կա` մեխանիկական և ինքնահոս։Մեխանիկական եղանակը ենթադրում է էլեկտրական պոմպերի գործադրմամբ ցածր կետից դեպի բարձր կետջրի մղում` ինչը, բնականաբար, բարձրացնում է ջրի ինքնարժեքը։ Ինքնահոս եղանակի պարագայում՝ ջուրըբարձր կետից հոսում է դեպի ցածր կետը, ինչը դրական է ազդում ինքնարժեքի վրա։ Սակայն ջրի դիմաց ևմեխանիկական, և ինքնահոս եղանակով ոռոգող ջրօգտագործողները վճարում են միջինացված 11 դրամ մեկխորանարդ մետրի դիմաց։

Համեմատության եզր ունենալու համար նշենք, որ օրինակ՝ Խաչիկ գյուղինմեխանիկական եղանակով ոռոգման ջուր հասցնելու ինքնարժեքը մոտ 250 դրամ/խմ է։ Սա նշանակում է, որինքնարժեքից ցածր գին սահմանելով՝ ՋՕԸ-երի բյուջեում առաջանում է ճեղքվածք, որը տարիներ շարունակսուբսիդավորվել է պետական բյուջեից, դեռ չհաշվենք, որ ինքնահոս եղանակով մատակարարվող ջուրսպառողներն են նաև հանդիսացել «սուբսիդավորող»` ակնհայտորեն 11 դրամից ցածր ինքնարժեք ունեցող ջրիդիմաց ավելի բարձր վճարելով։

Հարց է ծագում. իսկ հնարավո՞ր է ջուրը մատակարարել ինքնարժեքով` ինքնահոսը 11 դրամից էժան, մեխանիկականը` թանկ։

Ո՛չ, որովհետև հողագործությունը սոցիալական խնդիր է լուծում Հայաստանի հարյուր հազարավորքաղաքացիների համար, ովքեր համատեղության կարգով սոցիալապես խիստ խոցելի են և որևէկառավարություն չի գնացել ու չի գնա, օրինակ, սահմանամերձ Խաչիկ գյուղում ոռոգելի գյուղատնտեսությունըոչնչացնելու ճանապարհով։ Սա նախևառաջ քաղաքական խնդիր է։ Ուրեմն իր ակունքում առնչվում էհանրային համերաշխությանը։

Ո՞րն է համերաշխության գոյություն ունեցող մոդելը. ինքնահոս եղանակով ոռոգման ջուր օգտագործողները ևընդհանրապես ոռոգման ջուր չօգտագործող հարկատուները իրենց գրպանից ու պետական բյուջեից վճարումեն մեխանիկական ջուր օգտագործողների փոխարեն։

Սա կարող է ժամանակավորապես արդար համարվել, եթե մեխանիկական ջուր օգտագործողը«երախտագիտության ժեստ» անի։ Ո՞րն է այդ ժեստը. 250 դրամ արժեցող ջրով 160 դրամ արժեցող ցորենչմշակելը, ջրախնայող տեխնոլոգիաներին անցնելը, թանկ մշակաբույս աճեցնելով սեփական մեջքը ուղղելն ուվճարունակ դառնալը, ագրոխորհրդատվությանը հետևելը, իր հարևանների հետ միատեսակ մշակաբույսի, միասնական վարուցանքի, պարարտացման անցնելը (այլ կերպ ասած՝ կոոպերացումը)։

Սրանք զարգացմանհիմնական ուղենիշեր են, որոնք ձեռնտու են թե՛ այդ գյուղացուն, թե՛ սուբսիդավորող հանրությանը։ Որովհետևմենք չենք կարող անվերջ վճարել մեր եղբայրների փոխարեն, որովհետև մենք վճարել ենք 122 միլիոն դոլար, բայց ոչ մեր կյանքն է լավացել, ոչ իրենցը։

Լիրիկական զեղումներից հետ գալով պետք է արձանագրենք, որ միամտություն կլինի կարծել, թե մի առավոտմեխանիկական ջուր օգտագործողը կարթնանա ու կորոշի գնալ այս ճանապարհով։ Նախ, որովհետև«երախտագիտության» համար սկզբնական ներդրումների կարիք կա (կաթիլային ոռոգման համակարգ, չորասեր բարձրարժեք կուլտուրաների տնկիներ, տրակտոր, խորհրդատվություն․․․), երկրորդ՝ աշխարհի ոչ միկետում այդպես չի լինում։ Ուստի համերաշխության նոր մոդելի ձևակերպման բեռը մնում է պետականկառավարման համակարգի ուսերին։

Խնդիրը հասկանալի է սահմանափակ ռեսուրսները ուղղորդել այնտեղորտեղ այդ ռեսուրսներըառավելագույն թվով խնդիրներ կլուծեն։ Պարզ հայերենով ասենք՝ մի ձեռքով երկու ձմերուկ բռնել։

Որո՞նք են այն խնդիրները որ մենք պետք է լուծենք․

  1. Էլեկտրաէներգիայի խնայողություն
  2. Ջրի խնայողություն
  3. Գյուղատնտեսության ոլորտի եկամտաբերության բարձրացում

Ի՞նչպես լուծել դրանք․

Պետք է արմատապես վերանայել սուբսիդավորման համակարգը «Սուբսիդիաներ ՋՕԸ-երին» մոդելից անցումկատարելով «Սուբսիդիաներ գյուղացուն» մոդելին։ Մեխանիկական և ինքնահոս եղանակով ոռոգման ջրերիվրա տարբերակված սակագներ կիրառելով՝ նվազեցնել ինքնահոս եղանակով ոռոգում իրականացնողների ջրիսակագինը՝ ինչը համակարգի հանդեպ վստահության բարձրացման և պատշաճ վճարումների խթան կդառնաանարդարացիորեն ավել վճարող ինքնահոս եղանակով ջուր սպառողների մոտ, իսկ այս փոփոխությանբերումով թանկացող մեխանիկական ջուր սպառողների համար անցնել անհատական սուբսիդավորմանհամակարգի։ Ընդ որում՝ պետք է սուբսիդավորել ոչ թե ջրի վճարը, այլ ջրախնայողությունը։ Այսինքն օգնել, որմարդը նույն գործն անելիս ավելի թանկ ջուրը ավելի քիչ սպառի՝ դրանով հանգեցնելով մի վիճակի, որթանկացումից առաջ և հետո մարդը վճարում է նույնքան։

Դա կարող է լինել կաթիլային համակարգի անցնելուդեպքում՝ պետությունը դա կսուբսիդավորի ավելի շատ քան հիմա է անում, կարող է լինել չորասեր-բարձրարժեք մշակաբույսի անցնելու դեպքում՝ պետությունը դա կսուբսիդավորի, կարող է լինել մեծ տարածքիվրա գրագետ կոոպերատիվ գյուղատնտեսություն ծավալելու բերումով՝ պետությունը դա կսուբսիդավորի։Ասենք ավելին՝ պետությունը հենց հիմա այդ բոլորը սուբսիդավորում է, բայց այդ սուբսիդավորումըհեղափոխական տեմպերով չի ազդում գյուղոլորտի վրա, որովհետև նախ սուբսիդիաների չափն է փոքր, երկրորդ այս շղթայական կապերը պատշաճ չեն տրվել։ Ինչպե՞ս կարելի է ոռոգման ջրի մատակարարմանսուբսիդավորումը առանձնացնել ջրախնայող տեխնոլոգիաների սուբսիդավորումից ու հույս ունենալ, որ ինչ-որմեկը կաթիլային համակարգի կանցնի։

Անհատական սուբսիդավորման չափը որոշելու մեթոդաբանության հիմքում պետք է դրված լինենգործակցավորված չափորոշիչներ, որոնք կանդրադառնան հետևյալ հարցերին, թե սուբսիդավորմանհավակնորդը․

  • Գիշերայի՞ն, թե՞ ցերեկային ժամերին է ոռոգում իրականացրել (գիշերային ոռոգումն արդյունավետ է՝ ցածրգոլորշացման և էժան էլեկտրաէներգիայի տեսանկյունից)։
  • Ջրախնայող համակարգ ներդրվա՞ծ է, թե՞ բաց հողային հուներով է ոռոգում իրականացնում։
  • Բարձրարժե՞ք մշակաբույս է մշակում, թե՞ ցածրարժեք։
  • Հետևո՞ւմ է ագրոխորհրդատվությանը, թե՞ ոչ (սկսած ակոսների ձևից ամեն բան ազդում է օգտագործվող ջրիծավալների վրա)։
  • Իր հարևան հողատերերի հետ միատեսա՞կ մշակաբույս է մշակում, թե՞ տարբերվող ջրային ռեժիմով։
  • և այլն

Ակնհայտ է, որ մեխանիկական ջրի կրճատումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի ծախսերի կրճատման և եթեդրա հիմքում դրվի օրինակ կաթիլային ոռոգումը և բարձրարժեք-չորասեր մշակաբույսերի մշակությունը՝ ապանաև գյուղոլորտի եկամտաբերության բարձրացման։

Երբ խոսում ենք համերաշխության նոր մոդելի մասին, պիտի հասկանանք, որ հարկ վճարողի հանդեպ արդարչէ գերնորմատիվային հողերում մեխանիկական եղանակով ոռոգման պայմաններում 45 անգամ ջրմանպահանջ ունեցող վարունգ մշակելը և ակնկալելը, որ ինչ-որ մեկը եղբայրաբար պիտի վճարի քո փոխարեն։Գուցե հոդվածն ընթերցողն արձագանքի, թե ի՞նչ իրավունք ունենք մենք մարդուն պարտադրել, որ վարունգչմշակի, չէ՞ որ սա ազատ շուկա է։ Ոչ մի պարտադրանք։ Ազատ շուկա է՝ թող մշակի, թող վճարի ջրի դիմաց։Եթե դա իր շահերից չի բխում և մեր շահերից չի բխում՝ կարող ենք պայմանավորվել, փոխադարձ շահերի շուրջգալ համաձայնության․ ջրախնայող տեխնոլոգիաներ և բարձրարժեք-չորասեր մշակաբույսեր սուբսիդավորմանդիմաց։

Հիմա մի փոքր էլ խաղանք թվերի հետ՝ ցույց տալուոր աղքատը վճարում է կրկնակի

Հայաստանում մեխանիկական եղանակով ոռոգվող հողատարածքների ընդհանուր մակերեսը մոտ 30,000 հեկտար է, մոտ 95 հազար հեկտար էլ ոռոգվում է ինքնահոս եղանակով։ Մեխանիկական եղանակով ոռոգվող30,000 հա հողատարածքների ոռոգման համար միջինում տարեկան ծախսվում է 142 մլն կՎտ *ժամէլեկտարական էներգիա։ Էլեկտրաէներգիայի ներկայիս սակագնով դրա դիմաց վճարման ենթակա գումարըմոտ 6 մլրդ դրամ է։ Այսինքն ՋՕԸ-երի բոլոր մյուս ծախսերը (աշխատավարձեր, հարկեր, տնտեսական ևներկայացուցչական ծախսեր, նյութեր, ապրանքներ, ծառայություններ․․․) չհաշված՝ միայն էլեկտրականէներգիայի դիմաց վճարումը 6 մլրդ դրամ է, որից կառավարությունը տարեկան միջինում սուբսիդավորել է 5 միլիարդ դրամը։ Այսպիսով՝ տարիների ընթացքում կառավարությունը մոտ 120 միլիոն դոլար քամուն է տվել, մոտ 17 միլիոն դոլար էլ պատրաստվում է քամուն տալ 2020-2022 թվականներին։

Համեմատության համար ասեմ, որ օրինակ տարեկան 120 մլն կՎտ *ժամ էլեկտրաէներգիա արտադրելուհզորություն ունեցող Մասրիկի արևային էլեկտրակայանի կառուցման համար պահանջվել է 50 միլիոն դոլարներդրում։ Այսինքն տեսականորեն, եթե ընդունենք, որ այդ կայանը կարող էր կառուցած լինելկառավարությունը հենց ոռոգման ջրի մատակարարման համար անհրաժեշտ 142 մլն կՎտ *ժամ պահանջարկըբավարարելու համար, ապա տեսականորեն հնարավոր կլիներ 50 միլիոն դոլարով փակել հոսանքի փողիթեման և դեռ մի 70 միլիոն դոլար էլ կմնար քամուն տալու համար։ Բայց կառավարությունը, բնականաբար,ազատ 50 միլիոն դոլար չունի։ Էդ դեպքում, եթե 10 տարի առաջ օրինակ տարեկան 5 տոկոս տոկոսադրույքովպետական պարտք ներգրավեր ապա միայն այդ սուբսիդիաների գումարներով վարկը փակած-վերջացրածկլիներ, էլեկտրակայանն ու էժան հոսանքն էլ կմնար մեր ջրային տնտեսությանը, մի 50 միլիոն էլ դեռ կմնար՝քամուն տալու համար։

Կամ, մեկ այլ տարբերակ․ ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման արժեքը մեկ հեկտարի համար մոտ 2700 դոլար է։ Եթե այդ ողջ 30,000 հեկտարի վրա պետությունը մարդկանց պարզապես նվիրեր այդ համակարգը, դակկազմեր 81 միլիոն դոլար և ևս մի 40 միլիոն կմնար քամուն տալու համար: Դրանից բացի՝ մոտ 65 տոկոսկկրճատվեր ջրի ծախսը, 35 տոկոս կբարձրանար բերքատվությունը։

Այս տարբերակներից որևէ մեկի կիրառման դեպքում մենք երկու անգամ պակաս կվճարեինք, քան վճարել ենքև վերջնարդյունքում խնդիրը լուծած կլինեինք։ Իսկ հիմա վճարել ենք կրկնակի և կանգնած ենք նույն 10 տարիառաջվա կոտրած տաշտակի առաջ։ Բայց տասը տարի առաջվա մեռելներին հանգիստ թողնենք՝ գանք մերօրեր։

2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով այս կառավարությունը նախատեսել է 8,4 մլրդդրամ սուբսիդիա տրամադրել ՋՕԸ-երին։ Դա, բնականաբար, չի ծածկելու դրանց բյուջեների ճեղքվածքը։Հետևաբար ՋՕԸ-երի սնանկացումը զուտ ժամանակի հարց է, եթե չլինեն ռեֆորմներ։ Բայց 2020-2022թթ․միջնաժամկետ ծախսերի ծրագրերով ոչ մի նման հեղափոխական ռեֆորմ նախատեսված չէ։

Փոխարենը նախատեսված է 1,5 մլրդ դրամ ոռոգման արդիական համակարգերի ներդրմանհամաֆինանսավորում ծրագրով, 5,7 մլրդ գյուղատնտեսությամբ զբաղվողներին ուղղակի աջակցությանտրամադրում ծրագրով, 7,5 մլրդ գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի տոկոսադրույքներիսուբսիդավորում ծրագրով (որի մեջ բուսաբուծության և անասնաբուծության ոլորտները ներկայացված ենհամատեղ, ուստի չեմ կարող նշել, թե ո՞ր մասն է վերաբերելի բուսաբուծությանը)։

Այսպիսով՝ առաջիկա 3 տարիներին իրար հետ սերտորեն կապված ծրագրերով կառավարությունընախատեսում է ծախսել մոտ 23 մլրդ դրամ, սակայն այդ ծրագրերը միմիանց հետչփոխպայմանավորելով, ընդհանուր ռազմավարություն չվարելով՝ բաց է թողնում դրանից առավելագույնօգուտներ քաղելու հնարավորությունը։ Ուստի կարելի է այս բոլոր ծրագրերի համար նախատեսված միջոցներըմեկտեղել և վերջապես հասկանալով, թե հանրագումարում ո՞րն է մեզ համար ցանկալի գյուղատնտեսությունը՝ուղղել այդ ուղղությամբ։

Բացի դրանից, ՋՕԸ-երը չեն կարող սպասել, դրանք դանդաղ վախճանի մեջ են։ Դրանց սնանկացման դեպքումկառավարությունը պատասխան պիտի տա մոտ կես միլիոն շահառուի առաջ։ Ուստի օր առաջ հարկավոր էբեկել դրանց գահավիժման ճանապարհը։

Ի դեպ, Եվրոպական Միությունը պատրաստ է ֆինանսավորել մեր կողմից բերված ենթակառուցվածքայինծրագրերը։ Հույս ունեմ նկատեցիք, որ ոռոգման համակարգն ու էներգետիկան ենթակառուցվածքային են։

Ամենայն բարիք։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS