Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբե-ջան-ցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։
Հաղորդվում է նաև երկու կողմի զոհերի և վիրա-վորների մասին։Հիշեցնենք, որ Տող գյուղը գտնվում է ադրբե-ջանական ԶՈՒ ամբողջական վերահսկողության ներքո։

Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործո-ղության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։
Այդուհանդերձ, հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ պարզել, չբացառելով հավանականութ-յունը, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ։
