Հղիությանս մասին իմանալուց հետո մայրս ինձ տանից դուրս հանեց․ Այլ տարբերակ չունենալով՝ գնացի սկեսուրիս մոտ, իսկ նա․․․
Արդեն գլխումս պտտվում էին աբորտի մասին մտքեր, բայց չէի ուզում իմ ձեռքով վերջ տալ դեռ չծնված երեխայիս կյանքին․․․Ծնվել և մեծացել եմ գյուղում։ Դպրոցում միշտ առանձնանում էի խելքով և տաղանդով։ Երբ ավար տեցի դպրոցը, ծնողներս ինձ ուղարկեցին քաղաք, որ համալսարան ընդունվեմ։Ընկերս, ում հետ սկսել էինք հանդիպել վերջին դասարանում, նու յնպես քաղաք տեղափոխվեց, բայց աշխատելու։

Մի քանի տարի անց ես ավարտեցի, ընկերս ծառայեց բանա կում և վերադարձավ, ամո ւսնացանք․․․ Այն օրը, երբ պիտի ամուսնուս հայտնեի հղիությանս մասին լուրը, նա տուն չվերադարձավ․․․ընդմիշտ գնաց։ Ամուսնուս կյանքը խլեց ողբերգական վթարը։Մի ամիս մնացի միայնակ, մտածում էի՝ ինչպես շարունակեմ ապրել․․․ Որոշեցի հետ գնալ ծնողներիս տուն, այնտեղ կապրեմ՝ մինչ փոքրիկիս ծնվելը, հետո էլ մայրս կօգնի, ես էլ կաշխատեմ։
-Որոշե՞լ ես խայտառակ անել մեզ․․․ Մենք քեզ սովորելու էինք ուղարկել, քեզ ոչ մեկ չէր խնդրում ամուսնանալ, հղիանալ, ոչ մեկ էլ չգիտի, որ դու քաղաքում ամուսնացած ես եղել, բոլորը կկարծեն, թե հեքիաթներ են։ Երեխայից կազատվես, նոր կգաս տուն․․․

Նման բան մորիցս չէի սպա սում։ Ես դուրս եկա տանից և սկսեցի քայլել դեպի կան գառ։ Այդ պահին գլխումս միայն աբորտի մասին մտքեր էին, բայց չէի ուզում, գրողը տանի, իսկապես չէի ուզում գնալ այդ քայլին։Հանկարծ մի միտք ծա գեց գլխումս․ իսկ եթե գնամ Արսենի մոր մոտ, պատմեմ նրան, որ հղի եմ․․․ բայց վախե նում էի էլ ավելի ցավեցնել միակ որդուն կորցրած կնոջը։
Թակեցի դուռը, բացեց Արսենի քույրը, ներս հրավիրեց։ Նստեցի և միան գամից պատմեցի, թե ինչի համար եմ գնացել։ Միայն տես-նեիք այդ խեղճ կնոջ արձա գանքը։ Նա կարծես կյանք առավ։ Սև գլխա շորով կինը սկսեց ժպտալ, Արսենի քո ւյրն ու մայրը ամո ւր գրկել էին ինձ և համբուրում էին։

Մի քանի ամիս անց ծնվեց որդիս։ Նրան Արսեն անվանակոչեցինք։ Երեխայիս տատիկն ու հորաքույրը պաշտում են և նրան, և ինձ։ Ուրախ եմ, որ ունեցա ընտանիք, իսկ երեխայիս հետ էլ դաժանաբար չվարվեցի։Կորցրեցի մորս, բայց փոխարենն ավելի հարազատ մարդկանց ձեռքբերեցի։
