Հնարավոր է ինչ-որ մեկը արդեն իմ իրավիճակում եղել է, խնդրում եմ խորհուրդ տվեք․․․7 տարի ամուսնացած ենք, վերջերս պարզվել է, որ ամուսինս չի կարող երեխաներ ունենալ

Հնարավոր է ինչ-որ մեկը արդեն իմ իրավիճակում եղել է, խնդրում եմ խորհուրդ տվեք․․․7 տարի ամուսնացած ենք, վերջերս պարզվել է, որ ամուսինս չի կարող երեխաներ ունենալ

Ամուսինս շատ բարի, ընտանիքին նվիրված, դաստիրակված և աշխատող մարդ է։ Բայց դա էլ չի ուրախացնում ինձ, քանի որ ընտանիքում երեխաներ ունենալու հույս մարել է վերջնականապես։ Ինչպե՞ս վարվեմ․․․Արդեն գրե թե 7 տարի ամուսնացած ենք։ Ես շատ երկար ժամանակ եմ բու ժումներ ստացել՝ կար ծելով, թե խնդիրն իմ հետ է կապված։ Շատ բժիշկներ պնդում էին, որ ես լիարժեք առողջ եմ։

Մի քանի տարի ամուսնուս հետ գնում էինք եկեղեցի՝ երեխա էինք խնդ րում Աստծուց, հետո շրջե ցինք բոլոր սր բավայրերը։ Միայն մի քանի տարում կարողացա ամուսնուս համոզել, որ ինքն էլ հետազոտվի։Եվ ինչ, հենց առա ջին ստուգումից հետո պարզվեց, որ նա չի կարող երեխա ունենալ,և ցավոք, այստեղ ոչ մի բժշկական միջամտու թյուն չի օգնի։ Ամուսինս հիմա հանդարտվել է, հաշ տվել այդ մտքի հետ, ասաց․

—Դե որ այդպես է, առանց երեխաների կապրենք։ Բան չկա։

Ես գրեթե համակերպվել էի այդ մտքի հետ, սա կայն մի քանի ամիս առաջ մեզ մոտ աշխատանքի մի տղամարդ ընդունվեց, իմ հասա կակիցն է։ Զգում եմ, որ ինձ առան ձնակի ուշադրություն է դարձնում։ Մի օր առա ջարկեց ինձ ճանապարհել, ես էլ ասացի, որ ամուցնացած եմ։ Երբ կոլեգաս իմացավ, որ երեխաներ չունենք և չենք էլ ու նենա, առաջարկեց բաժա նվել և իր հետ ամուսնա նալ։

Հիմա մտածում եմ, գուցե ճակատագիրն ինձ երկորդ շանսն է տալիս։ Գուցե արժե փորձել նոր կյանք սկսել՝ նոր մարդու հետ։ Ի վերջո, կկարողանամ երեխա ներ ունենալ, ում մա սին այդքան երազել եմ։ Այլ ապես չեմ հասկա նում, թե որն է ապրելուս նպատակը։

Հիմա մոլորության մեջ եմ։ Ամուս նուս հետ մեր հարա բերությունները վա տացել են, բայց զգում եմ, որ դա իմ պատ ճառով է։ Ամուս ինս իրեն մեղավոր չի զգում, իսկ ես էլ տեղս չեմ գտնում։Արդյո ՞ք ինչ-որ մեկը հայտնվել է նման իրավիճակում, ինչպե՞ս եք վարվել ամուսնու հետ, ով բացի ան պտղությունից՝ ոչ մի թերություն չի ունեցել, սիրել և հոգ է տարել ձեր մասին։

Վախենում եմ հեռանալ, որովհետեև այն մարդուն լավ չեմ ճանաչում, բայց չեմ էլ ուզում հրաժարվել մայրանալու հնարավորությունից։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS