Հոգեբանների կարևոր խորհուրդները ֆիզիկապես հոգնած մայրերին, որոնց նյարդայնացնում է նույնիսկ հարազատ երեխաների պահվածքը․․․ՍԱ պետք է իմանա յուրաքանչյուր մայր

Հոգեբանների կարևոր խորհուրդները ֆիզիկապես հոգնած մայրերին, որոնց նյարդայնացնում է նույնիսկ հա-րազատ երեխաների պահվածքը․․․ՍԱ պետք է իմանա յուրաքանչյուր մայր։Մայ րերը հազվադեպ են խոստովա-նում, որ իրենց դժվար է մայր լինելը և, որ սոցցանցերում հրա պարակած երջանիկ ընտա նեկան նկարների հե-տևում միա պաղաղ առօրյան է թաքնված, բարկությունը երեխաների աղմուկի, տան մշտական թափթփվածու-թյան պատճառով և նրա համար, որ երեխան հավակնում է մոր ժամանակի 100 %-ին:

Positive-ը խորհուրդ է տալիս չանտեսել ձեր հույզերն ու զգացմունքները, այլ ուշադիր վերաբերվել դրանց: Ահա մի քանի միջոց, հաղթահարելու այն վիճակը, երբ ծնողական էներգիան զրոյի է հասնում:

1. Ինչպես է արտահայտվում ծնողի սպառվածությունը

Երեխայի ծնունդից հետո ցանկացած ծնող հասկանում է, որ այլևս իրեն չի պատ կանում: Օրինակ, ուզում էիք լոգանք ընդունել, փոքրիկը զարթնում է: Կարծես, սարսափելի բան չկա, բայց երբ նման իրավիճակներն անընդ-հատ են կրկնվում, ապա հոգնածություն է կուտակվում, որը ժամանակի ընթացքում կարող է վերածվել նյարդա-յին հյուծվածության, երբ ոչինչ անել չես կարո ղանում, ոչնչի ուժ չունես, իսկ երեխան անվերջ ուշա դրություն է պահանջում:

Քրոնիկ հոգնածությունը կարող է բերել զգայական սպառվածության: Այս վիճակը ներառված է Հիվանդություն-ների միջազգային դասակարգման մեջ և մի քանի փուլեր ունի՝ մանրուքների պատճառով նյարդայ նանալուց մինչև լիակատար ապա տիա: Եվ թեպետ ունիվերսալ միջոցներ սրանից ազատվելու չկան, սակայն քայլեր, որ պետք է ձեռնարկեք, կան:

2. Հավաքեք ձեզ

Հարցրեք ինքներդ ձեզ, ինչպե՞ս կարող եք հոգ տանել ձեզ համար, ինչ անել, ոչ թե որովհետև պետք է, այլ որով-հետև ուզում եք և հաճելի է: Վերջին հաշվով՝ ձեր մասին հոգ տանելը, դա նաև հոգա տարություն է հարազատ-ների նկատմամբ, չէ որ մյուս ներին էներգիա տալու համար առաջին հերթին դուք պետք է էներգիա ունենաք:

3. Ուշադրությունը երեխայից ձեզ վրա տեղափոխեք

Բացառությամբ առաջին ամիսների, երբ մայրն ու փոքրիկը ան բաժան կապված են իրար, կարիք չկա անտեսել ձեր պահանջմունքները և կյանքը երեխայի շուրջը կառուցել: Դուք իրավունք ունեք ապրելու ձեր կյանքով, երե-խան է, որ պետք է հարմարվի ձեր կենսակերպին: Ապրեք ձեր կյանքով: Ծնողը միակ դերը չէ, և միգուցե նաև՝ ոչ գլխավորը:

4. Մի ձգտեք կատարյալ լինել: Դրա փոխարեն բավական լավ մայր եղեք

Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն ծնողները, որոնք ձգտում են լավագույնը տալ երեխաներին, ավելի շուտ են սպառվում: «Կատար յալին» համապատասխա նելու ձգտումը այնքան ուժ է խլում, որ ծնողները սկսում են երեխաների նկատմամբ անտարբեր դառնալ և նույնիսկ դաժան:Հենց «կատարյալ» ծնողներն են սուպերմար-կետում գոռում երեխայի վրա. «հերիք է ինձ խայտառակես»,քանի որ մանկական հիստերիան չի համապատաս-խանում իրենց երևակայական նկարած պատկերին:

Հաղթում են նրանք, ովքեր հենց սկզբից են հանձ նվում: Նման ծնող ներն ընդունում են, որ կատարյալ չեն, իսկ դաստիարա կության ունիվերսալ կանոն ներ չունեն: Ինչ էլ որ անեք, միշտ էլ սխալներ կլինեն: Լավ մայրը պար-զապես ամեն բան անում է, ինչ իր ուժերի սահմաններում է, փորձում է կոնտակտի մեջ լինել երեխայի հետ, ըն-դունելով, որ չի կարող ամեն բան վերահսկել և ամեն բանի համար պատասխա նատվություն կրել:

5. Իջեցրեք չափանիշները

Մի համեմատեք ձեզ ինստագրամի մայրերի հետ, վերանայեք սեփական սպա սումներն ու ձեր նկատմամբ պա-հանջները: Ի՞նչը կարելի է մեղմել, ինչը փոխել, իսկ ի՞նչը կարելի է ընդհան րապես չանել: Միգուցե բավական է 2 շաբաթը մեկ տունը մաքրելը, իսկ ամեն օր ճաշ եփելու փոխարեն միգուցե կարելի է երբեմն առա քումով սնունդ պատվիրել: Կամ խնդրեք հարևան տատիկին մի փոքր վճարի դիմաց երեխային պարի տանել, իսկ դուք այդ ըն-թացքում զբաղվեք ձեզանով:

6. Էներգիայի աղբյուր գտեք

Ձեր կորցրած էներգիան վերականգնելու միջոցներ փնտ րեք: Ինչ-որ տեղ գնա ցեք առանց երեխայի, արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս, մի սպասեք, որ հարազատները կռահեն, որ ձեզ օգնություն է պետք, այլ ինքներդ օգնութ-յուն խնդրեք: Ձեզ վրա ժամանակ և փող ծախսեք: Երջանիկ մայրը երեխայի համար շատ ավելի կարևոր է, քան հերթական նոր խաղալիքը:

7. Երեխայի հետ կապի մեջ մնացեք

Երբ ձեր ճգնաժամը հետևում մնա,մտածեք այն մասին,թե ինչ կարող եք փոխել երեխայի հետ ձեր հարաբերութ-յուններում: Կարևոր է, որ երեխան հասկանա, որ իր ցանկացած զգացմունք, նույնիսկ բացա սականները (վախ, խանդ, անվստահություն, լարվածություն, տխրություն) լիովին օրի նական են և որ դուք կօգնեք իրեն վերապրել դրանք և հաղթահարել: Քանի որ երեխայի հաջողություն կախված է ոչ թե նյութական պայմաններից, որում նա ապրում է, այլ այն հարաբերություններից, որոնցում գտնվում է:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS