Հողերը հանձնելու ծրագիր է եղել. Փոխգնդապետ Ռազմիկ Գևորգյանը հայտարարություն է արել

ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ, ՀՀ ՊՆ զորակոչային ու զորահավաքային ծառայության ավագ սպա, փոխգնդապետ Ռազմիկ Գևորգյանը ծառայությունը դադարեցնելու մասին զեկուցագիր է ներկայացրել:

«22 տարի ծառայության մեջ եմ Զինված ուժերում, երեկ հրաժարականի դիմում եմ ներկայացրել, որպեսզի միանամ ժողովրդին:

Որևէ կուսակցության չեմ պատկանում, ուղղակի երկրում ստեղծված վիճակից ելնելով եմ այս քայլն արել, քանի որ այսօր արդեն Հայաստանից է հող հանձնվում, ցանկություն չունեմ ծառայելու այսօրվա իշխանությունների վերադասության ներքո»,- ասաց Գևորգյանը:

Փոխգնդապետը նշեց, որ պատերազմի ընթացքում բանակը լիարժեք կատարել է իր խնդիրները, զինվորը չի պարտվել, պարտվել են իշխանությունները: Նա նաև ընդգծեց, որ հողերը հանձնելու ազգադավ ծրագիր է եղել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS