Կենդանակերպի ամենահավատարիմ նշանները․․․Նրանք երբեք չեն դավաճանում։Կշեռք: Տանել չեն կարողանում անարդարությունը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում ամենը, ինչ կարող է խաթարել հարաբերությունների ներդաշնակությունը, խախտել հավասարակշռությունը:

Կշեռքներ
Կշեռքները չեն դավաճանում, չեն էլ մտածում այդ մասին. դավաճանության մասին միտքն անգամ տհաճ է կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար: Դավաճանությունն ու Կշեռքներն անհամատեղելի են:
Ձկներ:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անհույս ռոմանտիկ են: Նրանք ազնիվ են, անշահախնդիր: Կանեն հնարավոր ամեն բան, որպեսզի սիրելին երջանիկ լինի:Ձկները նույնիսկ ամենասարսափելի երազում չեն տեսնում, որ կարելի է դավաճանել զուգընկե րոջը: Հետաքրքիր է, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ աստվածացնում են սիրելիին: Ւսկ հնարավո՞ր է դավ աճանել Աստծուն:

Ցուլ:
Ցուլերը պրակտիկ են, լավ են հասկանում՝ ինչով կարող է ավարտվել դավաճանությունը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ ներն ամեն ինչում, այդ թվում՝ հարաբերություններում, գնահատում են հարմարավետությունը:Նրանք կարողանում են գնահատել ամ ենը, ինչ թանկ է իրենց համար, հազվադեպ են կյանքում կարևոր բաներ կորցնում: Ցուլերը վստահ են, որ այն, ինչ գաղտնի է պահվում, ի վերջո ջրի երես է դուրս գալու, և, որ իրենք չեն կարողանում խաբել:

Կույս:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բարի սիրտ ունեն: Նրանք բացարձակապես ցանկություն չունեն հարված հասցնելու սիրելիին: Կույսերը գնահատում են կարգուկանոնը, հոգու մաքրությունը:Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում գաղտնիքները, չեն ցանկանում ստել: Քննադատական մտածողություն ունեն, պահանջկոտ են առաջին հերթին՝ իրենց հանդեպ: Ընդունակ չեն դավաճանության:
