Հուզիչ պատմություն. 6 տարվա անպտղությունից հետո զույգը եռյակ է ունեցել

Վեցամյա անպտղությունից հետո ամուսնական զույգի մոտ բազմապտղություն է գրանցվել. նրանք միանգամից երեք փոքրիկ են ունեցել: Զույգին օգնել է Մոնիկա Միրզոյանը: Երեխաներից մեկը տղա է, երկուսը՝ աղջիկ: Անուններն են՝ Գոռ, Գայանե, Ռոզի: Անունները պապիկի և երկու տատիկների պատվին են դրվել:

Առաջին հետազոտական պրոցեսի ժամանակ արդեն հայտնի է դարձել, որ զույգը եռյակի է սպասում: Ծնողները շոկի են ենթարկվել, միևնույն ժամանակ հասկացել են, որ մեծ պատասխանատվության տակ են այլևս գտնվում:

Ինչպես հավաստում է բժիշկը, բազմապտղությունը բարդագույն ընթացքով հղիություն է: Ուստի ծննդաբերության ընթացքն ու լուծումը դրական են գնահատում:

Երեխաները ծնվել են երեսունչորս շաբաթականում: Եռյակի մայրը՝ Աննա Վարդանյանը, հղիության վերջին երեք ամսվա ընթացքում գտնվել է բժիշկների ինտենսիվ հսկողության ներքո, իսկ վերջին մեկ ամիսն անցկացրել է հիվանդանոցում:

Ծննդալուծումը կատարվել է կեսարյան հատման միջոցով, նորմայի համապատասխան քաշերով՝ 1,8-ից 2,2 կիլոգրամների սահմաններում: Հետծննդաբերական փուլում երեխաները մնացել են ծննդատանը, բժիշկների հսկողության տակ, իսկ հիմա արդեն պատրաստվում են նրանց տուն ճանապարհել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS