Հուլիսի 3-ի աստղագուշակ․ Կույսեր՝ օրը հրաշալի է հին ծանոթներին հանդիպելու համար․․․
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Խուսափեք խառնաշփոթից ու անկարգապահո ւթյունից:Հիմա նույնիսկ ոչ մեծ ցավալի թյո ւրիմացությունը կարող է ձեզ համար խն-դիր ստեղծել, խանգարել ժամանակին սկսածը կյանքի կոչելուն: Օգտակար կլինի նախապես գործողությունների ծրագիր կազմելն ու ամեն ինչում նրան հետևելը: Կարևոր որոշումներն աշխատեք ինքնուրույն ընդունել, թույլ մի տվեք, որ ուրիշները շեղեն ձեզ: Օրվա երկրորդ կեսը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է: Շատ բաների մասին կարող եք զրուցել, կիսվել գաղափարներով: Եթե աջակցության կարիք ունենաք, անպայման կստանաք այն:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Բարենպաստ օր է ցանկացած օգտա կար գործի համար: Դրանք ամեն անգամ չէ, որ հեշտո ւթյամբ կտրվեն, բայց բոլոր դեպքերում գլուխ կհանեք: Շատ Ցուլերի կօգնեն ավելի վաղ ձեռք բերած գիտ ելիքները: Դուք շատ կուրախանաք, որ կարողանում եք հիշել այն, ինչ ուրիշները վաղուց արդեն մոռացել են:Արժե զրուցել մարդկանց հետ, որոնք նախկինում ձեզ ինչ-որ օգտակար բան են սովորեց-րել: Հիմա նրանք կար ող են նոր տեղեկատ վությամբ կիսվել, և այն միան գամից պետք կգա: Կար ող եք ոչ մեծ գնումներ անել, բայց չարժե շատ ծախսել այնպիսի իրերի վրա, որոնց կարիքը չունեք: Եթե այսօր խնայող լինեք, կկարողանաք գումարը ինչ-որ ավելի ար-ժեքավոր բանի համար պահել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա առաջին կեսին աշխա տեք սխալներ չանել: Դա հեշտ չի լին ելու, քանի որ իրավի ճակն անսովոր կլինի, հին փորձն անօգուտ դուրս կգա, պետք է լրիվ նոր բան մտածեք: Չմտածված որոշումներն ամեն անգամ ճիշտ չեն լինի: Կարևոր կլինի մոլորությունների հարցում չհամառելը, լավ խորհուրդները լսելը:Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումների ու վառ հույզերի ժամանակ կլինի: Եր-բեմն նույնիսկ միապաղաղ գործերը գրավիչ կլինեն, քանի որ դրանց ստեղծագործաբար կմոտենաք ու ոգեշնչված փորձարկումներ կանեք:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Դուք ուղիղ կասեք այն, ինչ մտածում եք, և շատերին դա դուր կգա: Մարդիկ, որոնք նախկինում ձեզանով չէին հետաքրքրվում, կը-հասկանան, որ շատ բան են կորցրել և իրենք մտերմանալու առաջին քայլերը կանեն: Հնարավոր է ընկերական կամ սիրային հարա-բերությունների սկիզբ:Դուք ցանկացած գործից արագ գլուխ կհանեք, հաճախ հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ ու-րիշները նահանջել են առանց որևէ բանի հասնելու: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը: Այստեղ հազիվ թե ինչ-որ մեկը կարո-ղանա ձեզ շեղել կամ խճճել: Երեկոն հրաշալի կլինի ընտանեկան հանգստի, հարազատների ու հին ընկերների հետ շփվելու համար:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Կարգուկանոն հաստատեք, ազատվեք անպիտան բաներից, զբաղվեք նրանով, ինչը երկար ժամանակ հետաձգում էիք: Այդ ամենը ձեզ շատ լավ կհաջողվի անել օրվա առաջին կեսին: Հետո կարող եք լրիվ նոր բանի անցնել: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեիք:Հաճելի հանդիպումներ նշանի ներկայացուցիչներին սպասվում են օրվա երկրորդ կեսին: Դուք հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կարող եք ընկերանալ նրանց հետ, ում հետ առաջ մրցակցում էիք: Չեն հիասթափեցնի սիրային ժամադրությունները: Որոշ Առյուծներ երկար սպասված սիրո խոստովանություններ կլսեն:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Անսովոր, հիշարժան ու վառ օր է: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, հաճախ ուշադրություն կդարձնեք նրան, ինչ ուրիշները չեն նկատել: Օրը հարմար է երկարաժամկետ ծրագրեր կառո ւցելու համար: Դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, հա ճախ կկռահեք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները:Օրը հրաշալի է հին ծանոթներին հան դիպելու համար: Զրույցի համար հե տաքրքիր թեմաներ կգտնվեն: Բացի այդ, գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործմանը կուզենաք անհապաղ անցնել: Կարող եք ոչինչ չհե-տաձգել, քանի որ հիմա վճռական գործողությունների համար շատ բարենպաստ պահ է:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը հրաշալի է նոր, անսովոր ու հետաք րքիր բանով զբաղ վելու համար: Դուք հեշտությամբ կխախտեք ավանդույթները, քանի որ գիտեք, որ հիմա դա միայն օգուտ է տալու: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, մտքի փայլատակումներ: Չի բացառվում՝ այսօր ընդունած որոշումները թույլ տան ձեզ փոխել ձեր կյանքը:Արժե զգույշ լինել գումարի հետ, հավանական են ցավալի կորուստ-ներ, անհաջող գործարքներ: Գնումների հարցում մի շտապեք. այսօր ձեր ու ձեր մտերիմների համար օգտակար իրեր ընտրելը սովո-րականից բարդ կլինի:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Մի շտապեք: Սա վատ օր չէ, բայց հարմար չէ մտքին եկած առաջին բանն ասելու կամ անելու համար: Ինքներդ ձեզ մի փոքր ժամա-նակ տվեք և ծրագիր կհայտնվի, որը կուզենաք կյանքի կոչել: Հավանական են հաճելի հանդիպումներ: Որոշ Կար իճներ կկարողա-նան հանդիպել մարդկանց, որոնց կար ոտել են:Այսօր ստացված ցանկացած ինֆորմա ցիա կարող է շատ օգտակար լինել: Հաճախ ամենակարևոր նորությունները կբերեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Դուք արագ նոր բան կսովորեք, շատ բան ոտքի վրա կյուրացնեք:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա առաջին կեսին ստիպված եք լինելու հուզվել: Դա ամենահասարակ ժամանակահատվածը չի լինելու, հատկապես նրանց հա-մար, ովքեր սովոր են արագ հասնել դրված նպատակին: Հիմա լավ է համբերությամբ զինվեք: Մի շտապեք կյանքի կոչել ամենն, ինչ մտածել եք: Ինտուիցիան անպայման կհուշի, թե երբ է եկել վճռական գործողությունների ժամանակը:Ավելի ուշ թեթև ու հաճելի շր-ջան կգա,որը հրաշալի կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար:Որոշ Աղեղնավորներ կկարողանան ընկերանալ նրանց հետ, ում հետ առաջ ընդհանուր լեզու չէին գտնում:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք հանձ նվել չեք ուզենա: Համառո ւթյունը հաճախ կօգնի հաջո ղության հա սնել, ընդ որում՝ նույնիսկ այն իրավիճակներում, որոնք մյուսներին անհույս կթվան: Կարող եք լուծել ֆինան սական հարցերը, գլուխ հանել ո-րոշ իրավաբանական խնդիրներից: Այստեղ համբերատարության և մանրուքներին ուշադրության կարիք կլինի:Աշխատեք շատ չհո-գնել: Սա արդյունավետ օր է լինելու, բայց չարժե այն աշխատանքային հերոսությունների շարքի վերածել: Ինքներդ ձեզ հանգստա-նալու հնարավորություն տվեք, ժամանակ անցկացրեք համակրելի մարդկանց հետ: Ե՛վ տրամադրությունը, և՛ ինքնազգացողությու-նը կլավանան:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք ձեզ չեն վախեցնի և չեն ստիպի հրաժարվել մտածածից: Դուք անպայ-ման կգտնեք ճանապարհին առաջ եկած բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը: Շրջապատողներին ամեն անգամ դուր չեն գա ձեր խոսքերն ու արարքները, բայց ձեզ բաց քննադատության ենթարկել հազիվ թե ինչ-որ մեկը համարձակվի:Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա, այդ իսկ պատճառով օրվա երկրորդ կեսն առաջինից հաճելի կանցնի: Այն հարմար կլինի հին ծանոթների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց առաջին անգամ եք տեսնում: Վեճերի ու տարաձայնությունների առիթներ հազիվ թե լինեն:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հանգստացեք:Սա հրաշալի օր է գոնե ժամանակավորապես գործերն ու հոգսերը մի կողմ դնելու,շեղվելու և թուլանալու համար: Կա-րող եք վերադառնալ հին նախասիրությանը կամ նոր բան փորձել: Բոլոր դեպքե րում օգտա կար կլինի կյանքում բազմազ անություն մտցնելը. դրանից կյանքը միանգամից վառ ու հետաքրքիր կդառնա:Հավանական են անսովոր հանդիպումներ: Չի բացառվում՝ ձեզ հետաքրքիր վայրեր հրավիրեն: Հեշտու թյամբ ծանոթություններ կհաս տատեք, որոշ Ձկներ նոր ընկերներ ձեռք կբերեն: Սիրային պատմության սկիզբն էլ շատ հնարավոր է: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա:
