Հունվարի 11-ի աստղագուշակ․ Ձկներ՝ Մի անտեսեք փորձառու եւ սրտացավ մարդկանց խորհուրդները․․․

Հունվարի 11-ի աստղագուշակ․ Ձկներ՝ Մի անտեսեք փորձառու եւ սրտացավ մարդկանց խորհուրդները․․․

**Խոյ**.

Ֆինանսական հարցերում զգուշավորություն պահպանելն ամենեւին էլ չէր խանգարի ձեզ: Հեշտ  գումար աշխատելու գայթակղիչ առաջարկներով հանդես եկող մարդկանցից պարզապես հեռու մնացեք: Փորձեք չտրվել բացասական էմոցիաներին: Գործեք խելամտորեն:

**Ցուլ**.

Այսօր ստիպված կլինեք ընտրություն կատարելու լավի եւ վատի միջեւ: Նույնիսկ այդ ընտրությունը ձեզ համար կլինի բավական բարդ: Ձեր եռանդն այսօր չի արդարացնի իրեն եւ արդեն օրվա երկրորդ կեսին կզգաք հոգնածություն: Խուսափեք բացասական զգացումներից:

**Երկվորյակ**.

Այժմ հարմար ժամանակ է աշխատանքի վրա կենտրոնանալու համար: Ստիպված կլինեք շատ հարցեր կարգավորել ինքնուրույնաբար: Մի տաքացեք եւ տաք գլուխ որոշումներ մի կայացրեք: Հանձնարարությունները ժամանակին կատարելու համար որեւէ խոչընդոտ չկա:Խոշոր գնումներից զերծ մնացեք:

**Խեցգետին**.

Եռանդով լի կլինեք ողջ օրվա ընթացքում: Կուտակված հարցերը ձեզ են սպասում, այնպես որ հարկ է րոպե առաջ ձեռնամուխ լինել դրանց լուծմանը: Օգտա կար է յուրացնել նոր հմտություններ, որոնք ձեզ կարող են ուղղորդել հետագա կյանքի ընթացքում: Շրջապատի օգնությանը պարզապես հույս դնել պետք չէ:

**Առյուծ**.

Կյանքը, նույնիսկ ձեր համար անակնկալ կողմով կերեւա ձեզ շնորհիվ մարդկանց, որոնք կհայտնվեն ձեր կյանքում` իրեն գաղափարներով եւ առաջարկներով: Սիրելիի օգնությամբ խնդիրների մի մասը պարզապես դյուրությամբ կլուծեք: Հետաքրքիր նախագծեր եւ գաղափարներ կծնվեն ձեր գլխում:

**Կույս**.

Ուժերը կենտրոնացրեք եւ խուսափեք սթրեսներից: Այժմ դուք շատ զգայուն եք եւ շուտ վիրավորվող: Ամեն մի մանրուք կարող է ձեզ հանել հունից: Ձեր էներգիան դրական հուն ուղղորդեք: Ավելի շատ ժամանակ հատկացրեք այն գործերին, որոնք ձեզ հաճույք կպատճառեն:

**Կշեռք**.

Նոր գործեր կարող եք սկսել: Կարելի է նաեւ այսօր կարեւոր որոշումներ կայացնել, զբաղվել աշխատանքային հարցերով: Կարող եք նաեւ նոր եկամուտների աղբյուրներ որոնել: Սակայն հիշեք, որ ողջ պատասխանատվությունը դուք եք ստանձնելու:Վատ ժամանակ չէ շրջապատն ընդարձակելու համար:Հարմար կլի նեն ուղեւորություններն ու մտերիների հետ հանդիպումները:

 **Կարիճ**.

Սահմանափակեք անցանկալի գործերով զբաղվելը: Ժամանակատար եւ բարդ գործերից այսօր պարզապես հրաժարվեք: Զգույշ եղեք էլեկտրական սարքեր օգտագործե լիս: Օրը հարմար է ինքնամեկուսացման եւ ներհայեցողության համար:

 **Աղեղնավոր**.

Օրը կարող է լինել բավականին հակասական: Մի կողմից դուք կլինեք շատ ակտիվ եւ պատրաստ արդյունքների հասնելու համար ջանքեր ներդնելու, սակայն մյուս կողմից հնչող առաջարկները կարող են լինել ուղղակի հիասթափեցնող, ինչը ձեզ թեւաթափ կանի: Անկեղծ եւ բաց խոսակցությունը կարող է ամեն բան իր տեղը գցել:

**Այծեղջյուր**.

Անձնական եւ ընտանեկան հարաբերություններում հնարավոր է հայտնվեն խնդիրներ, որոնք կառաջանան փոխադարձ անհասկացողությունից: Եթե սիրելի պահ վածքում ինչ որ բան ձեզ դուր չի գալիս, ավելի լավ է այդ մասին խոսել, քննարկել, քան լռել ու ներամփոփվելով խնդրահարույց վարքագիշ դրսեւորել: Հանգիստ մթնոլորտում պարզաբանումները ամենից լավ լուծումն են այս դեպքում:

 **Ջրհոս**.

Օրը հարմար է հանգստանալու համար: Ցանակալի է, որ ինքնամեկուսանաք եւ նվիրվեք ընթերցանությանը: Որեւէ նոր գործ մի սկսեք այսօր: Ավելի լավ է ժամանակ հատկացրեք եւ զբաղվեք ինքներդ ձեզանով, հատկապես, որ առողջական շատ հարցեր կան կարգավորելիք:

 **Ձկներ**.

Կարելի է պլաններ կազմել, խոստումներ տալ գործընկերներին: Կարող եք նաեւ զբաղվել տեղեկությունների հայթայթմամբ: Ժամանակն օգտագործեք իրական եւ վիրտուալ կապերը թարմացնելու համար: Մի անտեսեք փորձառու եւ սրտացավ մարդկանց խորհուրդները:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS