Հո այդպես չի՞, այս ի՞նչ մոտեցում է: Նիկոլ Փաշինյան

«Բյուջեի 80 տոկոսը գողանում են, կոռուպցիոներին ասում ես՝ էս ի՞նչ ես անում ասում է՝ ի՞նչ եմ անում՝ տուն եմ սարքում: Գնում եմ գաջ քսող եմ վարձում, աշխատատեղ եմ բացում, խանութից առևտուր եմ անում, հարկ է գոյանում:Հո այդպես չի՞, այս ի՞նչ մոտեցում է: Բա այն 20 տոկոսը, որ հաշվառվում է, դա ինչի՞ ենք հաշվառում, եկեք դա էլ բաց թողնենք, ասենք՝ ով ինչ ուզում է անի: Հիմա ես գյուղացիներին ասում եմ՝ քանի դեռ այս կոռուպցիոն սխեմաները գործում են, և դուք համարում եք, որ դա այդպես էլ պիտի լինի, այդ ջրի հարցը երբեք չի լուծվելու: Մի կոռուպցիոներ բռնում ենք, գնում են ճանապարհ են փակում: Բա որ կարկտային կայանները չեն լիցքավորում, այդ ինչի՞ գյուղապետարանի շենքը չեք փակում». նման գնահատականով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արարատի մարզպետարանում կայացած հանդիպմանը՝ մարզի խնդիրների քննարկման ժամանակ:
Իսկ Արարատի մարզում խնդիրները քիչ են, ոռոգման ջրի բացակայություն ու գողություն, ցանքատարածությունների կրճատում: Դարակերտ համայնքի ղեկավար Ղուկաս Սիմոնյանը նշեց, որ լոլիկի ցանքատարածությունների կրճատման պատճառը ամերիկյան ցեցն է, և դրա դեմ պայքարը շատ դժվար է: Պակասել են նաև կարտոֆիլի, բադրիջանի ու պղպեղի ցանքատարածությունները: Փոխարենը եգիպտացորեն ու շաքարի ճակնդեղ են մշակում: Վարչապետը հետաքրքրվեց՝ ո՞րն է դրա դեմ պայքարում արդյունավետության հասնելու ճանապարհը: Հնչեց պատասխան, թե դժվարանում են ասել: Վարչապետի արձագանքը կտրուկ էր. «Ովքեր դժվարանում են ասել, թող դիմում գրեն գնան»:

Այժմ վարչապետը «Արտֆուդ» գործարանում է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին վարչապետն աշխատանքային այցով Արարատի մարզում է: Ժամը 17-ին նախատեսված է նրա հանդիպումը մարզի բնակիչների հետ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS