Հրաժարվեցի բնակարանս վաճառել կամ գրավ դնել եղբորս գումարով օգնելու համար ու այդ օրվանից կարծես ծնողներիս թշնամին լինեմ․․․
Ես 35 տարեկան եմ, ամուսնացած չեմ, ապրում եմ միայնակ՝ իմ սեփական բնակարանում: Արդեն 13 տարի ես աշխատո ւմ եմ, և գրեթե 10 տարի զրկել եմ ինձ ամեն ինչից, որ գո ւմար խնայեմ և գնեմ իմ այս տունը: Տունս 2 սենյականոց է, վերանորոգված: Գնել եմ առանց որևէ մեկի օգնության: Իսկ հիմա այս բնականարանի պատճա-ռով ծնողներս ինձանից երես են թեքել:
Պարզապես ես հրաժարվում եմ տունս վաճառել, որ եղբորս օգնեմ գումարով: Նա վերջերս է ամուսնացել, հիփո-թեքով չի կարող գնել, քանի որ բանկն իրեն վարկ չի տրամարդում: Ծնողներիս տունը փոքր է, հենց դա ինձ ժա-մանակին դրդեց առանձնանալ: Եղբորս կինը հղի է, նրանք ուզում են որքան հնարավոր է շուտ լուծել բնակարա-նի հարցը, և չգիտես ինչու որոշել են, որ դա պիտի անեն իմ հաշվին:
Մայրս ասում է, որ վաճառեմ իմ տունը, ինձ համար ծայրա մասում 1 սենյակ գնեմ, իսկ մնա ցած գումարը տամ եղբորս, որ ինքն էլ իր համար կար ողանա գնել: Բայց ես չեմ ուզում անել դա: Իմ հալալ քրտ ինքով վաստակած գումարով եմ գնել, հոգացել եմ, որ հար մարավետ ապրեմ, ոչ մեկի նեղություն չտամ, ինչի՞ համար հիմա պիտի հրաժարվեմ իմ սեփականությունից:
Ծնողներս այլևս չեն ուզում խոսել ինձ հետ, նույնիսկ զանգերիս չեն պատասխանում: Ի դեպ, եղբայրս փորձում է ինձ հետ լավ հարաբերություններ պահպանել, ուրախ եմ, որ գոնե ինչ-որ մեկը հասկանում է ինձ: