Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
«Չափազանց կարևոր։
Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել»,- գրել է նա:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Երեկվա դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 17 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրա-հափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազար-կային կրակի ռեակտիվ կայանքներ:Հակառակորդն ունի ավելի քան 3000 զոհ, հազարավոր վիրավորներ։ Հայ-կական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես ար-տասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։Հայաստանում և Արցախում սեպտեմբե-րի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
