Հրատապ լուր․ Մինչ հրադադարի հաստատումը թշնամին դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ․ Արդեն 3 ժամ է շարունակվում են ներթափան-ցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները

Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներ-թափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Արդեն շուրջ 3 ժամ է շարունակվում են ներթափան-ցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները :

Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողություն-ները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS