Հրատապ տեղեկատվություն․․․Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են նոր լայնամասշտաբ զորավարժության

Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը Կարս քաղաքում համատեղ զորավարժություն կանցկացնեն, հաղորդում է interfax.az-ը։«Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են վերջին շրջանում ամենամասշտա-բային ձմեռային զորավարժություններին։Զորավարժությունները տեղի կունենան Կարսում փետրվարի 1-ից
12-ը:

Զորավարժություններին, որոնց կմասնակցեն նաև Ադրբեջանի զինված ուժերը, կներգրավվեն տանկային ստո-րաբաժանումներ, դիպուկահար թիմեր,հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հա-տուկ նշանակության ջոկատայիններ և ուղղաթիռներ»,- հայտնում աղբյուրը։

Նշվում է, որ «զորավարժությունների նպատակն է համատեղ գործողությունների անցկացման ժամանակ ապա-հովել համագործակցությունը և համակարգումը, իրականացնել նոր սպառազինություն մտած կամ դեռ չմտած զինտեխնիկայի դաշտային փորձարկումներ»։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS