Ձեր պլանների մասին մի խոսեք ուրիշների ներկայությամբ. 10 իմաստուն խորհուրդ, որոնք կփոխեն Ձեր կյանքը…

1. Փորձեք մարդկանց գլխին չփաթաթվել, ու այդ ժամանակ պարզ կդառնա, թե պե՞տք եք դուք արդյոք նրանց իրականում:

2. Եթե դու սիրում ես 2 հոգու միաժամանակ, ընտրիր երկրորդին: Եթե դու սիրեիր առաջինին, չէիր սիրահարվի երկրորդին:

3. Թե ինչ են մտածում ուրիշները քո մասին, քեզ չպետք է հետաքրքրի:

4. Այն մարդիկ, ովքեր ամենահաճախն են ներել ու ամենաերկարն են համբերել, սովորաբար հեռանում են անսպասելի ու հավիտյան:

5. Դժբախտություն չէ ընկերներ չունենալը, դժբախտություն է, երբ դրանք կեղծ են ու ծախու:

6. Պլաններիդ մասին քիչ խոսիր:

7. Երբեք մի ներիր դավաճանությունները:

Ցանկացած դավաճանություն համեմատություն է, լավագույնի փնտրտուք:

Նա, ով լավագույնն է փնտրում, երբեք չի գնահատի իր ունեցածը:

8. Մարդը 80%-ով բաղկացած է ջրից: Եթե մարդը երազանքներ ու նպատակներ չունի կյանքում, նա ընդամենը ուղղահայաց ջրափոս է:

9. Մի վանեք այն մարդկանց, որոնք ուզում են ձեզ հետ լինել:

Հնարավոր է, նրանք միակը կլինեն, ով ձեր կողքին կլինի ձեր կյանքի ամենադժվար պահերին:

10. Մարդկանց վերաբերվիր այնպես, ինչպես ուզում ես, որովհետև սուտ է, որ, եթե դու նրանց լավ վերաբերվես, նրանք էլ քեզ նույն կերպ կպատասխանեն:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS