Ձմեռը այլևս հետու չէ․․․Ինչպես ցանկացած կոշիկի տակացու դարձնել չսահող. Հեշտ, բայց շատ օգտակար լայֆհաք

Ձմեռը այլևս հետու չէ․․․Ինչպես ցանկացած կոշիկի տակացու դարձնել չսահող. Հեշտ, բայց շատ օգտակար լայֆհաք

Արդեն են սկսվել են ձյան տեսքով տեղումները, իսկ դա նշանակում է, որ ձմեռային կոշիկները կրելու ժամանակն է: Որպեսզի անվը-
տանգ դարձնեք ձեր տեղաշարժումը, պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենալ կոշիկների ընտրությանը: Ինչպե՞ս անել, որ
պատահաբար չսահեք ու չընկնեք:

Պարզվում է, գոյություն ունի հիանալի միջոց, որի շնորհիվ ցանկացած կոշիկի տակացու կդառնա չսահող ու հուսալի:Սա հատկա-
պես հարմար է կիսաճտքավոր կոշիկների ու հարթ տակացուով կոշիկների համար:Որպեսզի նախապատրաստեք ձեր կոշիկները
մերկասառույցին, սկզբում մշակեք տակացուն: Դրա համար այն լավ լվացեք խոզանակով ու լիարժեք չորացրեք:

Այնուհետև ողջ մակերեսը շփեք մանր շուշաթղթով,. դա կօգնի ավելի լավ արդյունք ստանալ:Հաջորդ փուլն է՝ յուղազրկումը: Դրա
համար կարող եք ացետոն կամ սպիրտ օգտագործել:Այժմ պետք է վերցնել սիլիկոնե հերմետիկ միջոց, կարող եք գնել անգամ ամե-
նաէժանը: Քսել այն բարակ գծերով կամ ցանկացած այլ նախշ անել: Մոտ 10-15 գիծը բավական է:

1 ամբողջ օր է պահանջվում, որպեսզի հերմետիկը լիովին չորանա: Ընդ որում կոշիկը պետք է դնել տակացուով դեպի վերև:24 ժա-
մից անվտանգ կոշիկները պատրաստ են: Սիլիկոնի շնորհիվ տակացուն չի սահի նույնիսկ մերկասառույցի վրա: Հաշվի առեք, որ
պաշտպանող միջոցը պետք է պարբերաբար թարմացնել:

Սիլիկոնը չի վնասի ձեր կոշիկներին, իսկ ձմեռային սեզոնի ավարտին այն հեշտությամբ կմաքրեք՝ ացետոնի օգնությամբ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS