Ճիշտ է ես էլ եմ ծնող, բայց որոշել եմ տանիցս դուրս վռնդել ամուսնուս ծնողներին․ Գիտեմ, շատերը ինձ կմեդադրեն, բայց․․․

Ամուսնացած եմ արդեն 5 տարի: Ապրել ու ապրում ենք իմ տանը, որն ինձ ժառանգել է տատիկս: Ամուսինս գյու-ղից է,մինչ ինձ հետ ծանոթանալն ապրում էր վարձով,հետո ամուսնացանք,ես ծնողներիս տանից տեղափոխվե-ցի այստեղ ու սկսեցինք միասին ապրել:

Եկավ մի պահ, երբ ամուսինս կորցրեց աշխատանքը, հետո շատ լավ առաջարկ ստացավ, որի համար մեքենա էր պետք: Ծանր-թեթև անելուց հետո որոշեցինք վաճառել նրանց գյուղի տունը, մեքենա գնել, իսկ ծնողներին կանչել մեզ հետ ապրելու:

Առավել ևս, որ նրանք վաղուց էին ուզում քաղաք տեղափոխվել: Այդպես էլ արեցինք: Սկեսուրս ու սկեսրայրս շատ լավ մարդիկ են, նրանց հետ երբեք խնդիրներ, վեճեր չեն եղել: Երևի ամենակրթված ու մակարդակով մար-դիկ են, ում ես ճանաչում եմ:

Բայց մի քանի շաբաթ առաջ իմացա, որ ամուսինս սիրուհի ունի: Պարզվեց, որ նրանք արդեն երկար ժամանակ է, ինչ սիրավեպ ունեն: Ասել, որ դա ինձ համար մեծ հարված էր, նշանակում է լռել: Ես կոտրված էի, մոլորված: Ամուսինս էլ ներողություն խնդրելու փոխարեն ասաց, որ եթե իմացել եմ, ուրեմն կարող է հանգիստ գնալ, քանի որ մինչ այդ մտածում էր, թե ինչպես պատմի ամեն ինչ:

Հավաքեց իրերն ու գնաց սիրուհու տուն…Ծնողներս՝ իմանալով ամուսնուս արարքի մասին, ասացին, որ հետ գնամ իրենց տուն և միայն հետո սկսեմ զբաղվել ամուսնալուծության հարցերով:

Ես էլ մտածեցի, որ չեմ ուզում ապրել ծնողներիս հաշվին, առանց այն էլ նրանք շատ բան են արել ինձ համար: Ա-վելի լավ է տունս կտամ վարձով,ու այդ գումարով կհոգամ գոնե իմ անձնական կարիքները:Երբ սկեսուրիս ասա-ցի իմ մտադրության մասին, նա սարսափեց: Չէ որ հիմա ինքն ու ամուսինը գնալու տեղ չունեն, տուն վարձելու գումար չունեն: Իսկ ես չեմ պատրաստվում մտածել նախկին ամուսնուս ծնողների մասին, մինչդեռ նա ժամա-նակ է անցկացնում սիրուհու հետ:

Սկեսուրիս ասացի, որ 2 շաբաթ ժամանակ եմ տալիս: Ինձ համար շատ դվար էր նման քայլի գնալը, բայց այլ տարբերակ չունեի: Թող իրենց որդուն շնորհակալություն հայտնեն:Այդ խոսակցությունից հետո մեր տուն էր եկել ամուսինս, ընկել ոտքերս ու ներողություն խնդրում, իսկ ես նրան անգամ լսել չէի ուզում: Հենց հասկացավ, որ հոր ու մոր մասին պիտի մտածի, խելքի եկավ: Բայց հիմա արդեն ուշ է:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS