Մայրը նամակ է գրել երեխաներին. Այնքան ճշգրիտ է, որ նույնիսկ ցավալի

Իմ սիրելի երեխաներ, վաղը կգաք ինձ հյուր, քանի որ իմ հոբելյանն է: Դուք կտեսնեք, որ ես ծերանում եմ: Խնդրում եմ, համբերատար եղեք և փորձեք հասկանալ, թե կյանքի ինչ փուլ եմ ես հիմա անցնում…

Եթե ես և ձեր հայրիկը պատմենք այն, ինչ արդեն պատմել ենք մեկ տարի առաջ, եթե կրկնենք միևնույն պատմությունները, խնդրում եմ, մի ընդհատեք մեզ, որպիսի նկատողություն անեք. «Դու արդեն պատմել ես դա: Երկու րոպե առաջ…» Պարզապես լսեք: Խնդրում եմ: Փորձեք հիշել այն ժամանակները, երբ դուք փոքր էիք, և ձեզ համար ընթերցում էի մի քանի անգամ միևնույն հեքիաթը, մինչև որ քնեիք:

Երբ տեսնում եք, որ նոր տեխնոլոգիաներից ոչինչ չեմ հասկանում, պարզապես օգնեք սովորեմ: Եվ ինձ այդպես մի նայեք…Հիշում ե՞ք, թե ես ինչպես էի ձեզ սովորեցնում հագնվել, սանրվել, ինչ-որ բարդ խնդիրներ լուծել…

Կգա ժամանակ, երբ ավելի նկատելի կլինի, թե ինչպես եմ ծերանում: Եղեք համբերատար…

Եթե խոսելիս մոռանում եմ, թե ինչ պիտի ասեի, ինձ ժամանակ տվեք մտաբերելու համար: Մի նյարդայնացեք: Անհամբերություն և գոռոզություն մի ցուցաբերեք: Պարզապես իմացեք. ինձ համար ամենակարևորը ձեր կողքին լինելն է: Դուք իմ սրտում միշտ գլխավոր տեղը կզբաղեցնեք…

Երբ իմ ծեր, հոգնած ոտքերը թույլ չտան, որ ձեզ նման արագ քայլեմ, ինձ տվեք ձեր ձեռքը և ինձ հավասար քայլեք: Ես նույն կերպ մեկնում էի ձեռքս, երբ դուք նոր էիք սկսում քայլել…Եվ այդ օրերին ես չէի տխրում:

Պարզապես մի փոքր մնացեք ինձ հետ: Փորձեք հասկանալ ինձ: Կյանքս մինչև վերջ սիրով ապրելու հնարավորություն տվեք: Ձեզ հետ անցկացրած ժամանակն ինձ համար պարգև է:

Մեծ ժպիտով և հսկայական սիրով ավարտում եմ նամակս: Եվ ուղղակի ուզում եմ հիշեցնել. «Ես ձեզ սիորւմ եմ», իմ քաղցր բալիկներ:

privetik24.ru

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS