Մայրս էլ ջանք չի խնայում ու աջակցում է որդուն․ մեր տատիկից մնացած բնակարանը վաճառել ու գումարը տվել է որդուն, որ նա շարունակի «փնտրել իրեն»։Ցավով պիտի ասեմ, որ մայրս ինձ ընդունում է որպես ան-վճար հավելված՝ իր սիրած որդու համար։ Դրա համար էլ հիմա դադարել եմ մորս գումար տալ։
Հենց որ նա գանգատվում է, որ վատառողջ է, նրա համար առողջարանի տոմս եմ գնում կամ առաջարկում եմ գնալ վճարովի կլինիկի՝ հետազոտության։ Ի դեպ, բարեբախտաբար, նման հետազոտության արդյունքում լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել։

Տան համար իրեր էլ չեմ գնում․ մի օր, երբ մայրս ասաց, որ իրեն նոր հեռախոս է պետք, գումար տվեցի, իսկ մի քանի օրից հայտնաբերեցի, որ եղբայրս նոր նոթբուք ունի․․․Հիմա մորս բոլոր խնդրանքներին պատասխանում եմ այսպես․
—Ասա՝ ինչ է պետք, ես կբերեմ, այդ անբանի համար գումար չեմ տա։
Համոզված եմ, որ նման որդիներ շատ են ու առանց խղճի խայթի շարունակում են նստած մնալ մոր վզին․․․ գուցե արդեն ժամանակն է՝ պետական մակարդակով ինչ-որ քայլեր ձեռնարկելու համար։
