-Մայրիկ, մրսում ենք ու քաղցած ենք․․․Գնում էի տուն, երբ աստիճանների մոտ նկա տեցի հարևանուհուս 2 երեխաներին, թակում
էին դուռը ու խնդրում իրենց ներս թողնել։Այդ օրը դրսում շատ ցուրտ էր՝ սառը քամի էր և ձյուն: Ես կա նգառից մի կերպ վազելով
հասա տուն, իսկ երկ րորդ հարկում ինձ տհաճ անակնկալ էր սպասում: Ցավ ալին այն էր, որ այդ տեսարանն առա ջին անգամ չէի
տեսնում: 8 տարեկան աղջնակը ցրտից կապտել էր, նա իր բաճկոնը գցել էր 3 ամյա կրտսեր եղբոր ուսերին:
-Նորից քնե՞լ է,-հարցրեցի նրանց:
-Այո, մեր տանը էլի շատ հյուրեր կային, և մայրիկս մեզ ուղարկել է դուրս՝ զբոսնելու: Մենք ամբողջ օրը դրսում ենք եղել, իսկ հիմա
նա չի բացում դուռը…- լացը մի կերպ զսպելով՝ ասում էր Ալինան:
-Իսկ ես քաղցած եմ…-տխուր ձայնով ասաց փոքրիկ Արսենը:

Ես երեխաներին տարա իմ տուն, նրանց տաք թեյ և ձվածեղ հյուրասիրեցի: Անցյալ անգամ էլի էի բերել, բայց նրանց մայրն ասաց, որ
հաջորդ անգամ ոստիկանների կկանչի, եթե իր երեխաներին նորից առանց թույլտվության կանչեմ իմ տուն: Բայց ես չեմ կարող թող-
նել նրանց դրսում…Երեխաների համար հեռուստացույց միացրեցի, և կես ժամ անց նորից իջա անպ իտան կնոջ տուն:
Սկսեցի ամբողջ ուժով թակել, բայց ապարդյուն էր: Ես վերադարձա և երեխաներին տարա քնելու:Զանգեցի ոստիկանություն և ներ-
կայացրեցի իրավիճակը: Երբ իրավապահ մարմինները տեղ հասան, սարսափելի տեսարանի ականատես եղան. երեխաների մայրը
պառկած էր անգիտակից վիճակում, հավանաբար ալկոհոլի ազդեցու թյունից էր:
Նրան տարան շտապօգնության մեքենայով:Ոստիկանները մի քանի փաստա թուղթ տվեցին, որ ստոր ագրեմ և երեխաներին կարո-
ղանամ ժամանակավոր պահել իմ տանը: Գիշերը հարևանուհիս մահացավ վերակենդանացման բաժանմունքում:Այժմ երեխաներին
սպառնում էր մանկատուն գնալը…նրանք ոչ մի բարեկամ չունեին: Բայց ի՞նչ անեմ ես: Ամբողջ կյանքս միայնակ մեծացրել եմ որդուս,
հիմա նա ուրիշ քաղաքում աշխատում է, շուտով կամուսնանա, թոռներ կունենամ…այս երեխաներին չեմ կարող թողնել իմ տանը:

Մտորումներս ընդհատվեցին ոստի կանի թակոցից: Բացեցի դուռը: Նա ներս մտավ և ասաց.
-Տիկին Աննա, ձևակերպեք երեխաների խնամակալությունը: Պետությունը կօգնի ձեզ: Երաշխավորում եմ: Յուրաքանչյուր երեխայի
համար էլ նպաստ կստանաք: Մի թողեք, որ մանկատուն ընկնեն:
Սրտիցս արյուն էր գնում, խիղճս տանջում էր…Որոշեցի խորհրդ ակցել որդուս հետ. նա ցրեց իմ բոլոր կասկ ածները, ասաց, որ ես
հիանալի մայրիկ կլինեմ և ավելի լավ է երեխաների հետ ապրեմ, քան միայ նակ:4 տարի անց չեմ զղջում որոշմանս համար, այժմ ու-
նեմ 3 հրաշք երեխա: Քույրն ու եղբայրը անհոգ մեծանում են իմ տանը, ինձ արդեն մայրիկ են անվանում, իսկ ես իսկապես երջանիկ եմ:
