«Մարիա’մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես…»․Ապրիլյան պատերազմի զոհված զինծառայողի որդին առաջին դասարան է (Լուսանկարներ)

«Մարիա’մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես…»․Ապրիլյան պատերազմի զոհված զինծառայողի որդին առաջին դասարան է (Լուսանկարներ)

Ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Հովսեփ Կիրակոսյանի այրին` Մարիամ Գրիգորյանը այսօր դպրոց է տարել առաջին դասարանցի որդուն` Գեղամին: primenews.am-ի թղթակցի հետ զրույցում Մարիամը նշեց, որ Հովսեփի հոգևոր ներկայությունը ուժ է տալիս իրեն և զավակներին:

«Մարիա’մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես…»,-սա ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը կապիտան Հովսեփ Կիրակոսյանի՝ կնոջն ուղղված վերջին պատգամն էր: Մարիամը հետևում է ամուսնու պատգամին: Նա իր փխրուն ուսերին կրում է պատասխանատվության և նվիրումի «բեռը»:

Նշենք, որ կապիտան Հովսեփ Կիրակոսյանն առաջին զոհերից էր: Գնդակների տարափին իր զինվորներին նա թողել է խրամատներում և անձամբ նետվել մարտի դաշտ: Ծանր վիրավորված կապիտանը 30 մետր վազելով առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Նրա ծառայակիցներից մեկը տեսել է, թե ինչպես է աչքերն ու ականջները արյան մեջ կորած կապիտանն առաջ ընթանում, որ և հակառակորդին մոտ չթողնի, և ինքը գերի չընկնի։Զինվորները նրան խրամատ են տարել, բայց, ինտենսիվ կրակոցների պատճառով, չեն կարողացել դուրս բերել տարածքից, իսկ Կիրակոսյանը հրամայել է՝ «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»: Հովսեփ Կիրակոսյանի հոգեհանգիստը տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլի 4-ին Ապագա գյուղի մշակույթի տանը, հուղարկավորությունը՝ ապրիլի 5-ին: Հերոսի որդուն բարի երթ մաղթենք…

Պատրաստեց` Լուսին Ղազարյան

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS