Մարտի 23-ի աստղագուշակ․ Կարիճներ՝ օրվա երկրորդ կեսին առավել զգոն եղեք, քանզի․․․

Մարտի 23-ի աստղագուշակ․ Կարիճներ՝ օրվա երկրորդ կեսին առավել զգոն եղեք, քանզի․․․

ԽՈՅ

Հարմար օր է հին ծրագրերը կյանքի կոչելու համար: Հիմա ձեզ պատրաստ կլինեն օգնել նույնիսկ նրանք, ովքեր նախկինում խանգարում էին: Ինտուիցիան կհուշի, թե որքանով կարելի է վստահել նման համախոհներին: Մար-դը, որը ձեզ վերջերս նեղացրել էր, կփորձի քավել իր մեղքը: Հին տարաձայնությունները կմոռացվեն, չնայած՝ ոչ միանգամից:Օրվա երկրորդ կեսը թույլ կտա կենտրոնանալ տնային գործերի վրա: Այդ հատվածը հարմար է օգ-տակար գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Ե-րեկոյան կարող եք հյուրեր ընդունել. բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն:

ՑՈՒԼ

Հավանական են անսպասելի իրադարձություններ ու հաճելի անակնկալներ: Դուք հազիվ թե կարողանաք հետե-վել հին ծրագրերին: Ամենայն հավանականությամբ պետք է իմպրովիզներ անեք, ոտքի վրա որոշումներ ընդու-նեք: Պետք է նկատել, որ այդ ամենը բարդ չի լինի: Ինտուիցիան սուր կլինի և հաճախ նպատակին տանող ճիշտ ուղի կհուշի:Բայց հոգսեր էլ շատ կլինեն: Հաճախ դրանք կապված կլինեն տնային իրադարձությունների, մտե-րիմների աճող պահանջմունքների հետ: Չի բացառվում՝ պետք լինի լուծել անսպասելի առաջ եկած կենցաղային խնդիրները: Դա հաճախ ծախսեր կպահանջի: Ձեզ կհաջողվի ծախսել հենց այնքան, որքան անհրաժեշտ է:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Օրվա առաջին կեսը հաջող է: Բարենպաստ ժամանակ է ստեղծագործելու, ինչպես նաև բարդ հարցերին պա-տասխաններ փնտրելու համար: Ձեզ հաճախ կհաջողվի իրերի խորքը թափանցել, հասկանալ այն, ինչ անհա-սանելի է ուրիշներին: Շրջապատողները միշտ չեն կիսի ձեր տեսակետը, բայց մեծ մասամբ կաջակցեն ձեզ:Օր-վա երկրորդ կեսը գլխապտույտ հաջողություններ չի խոստանում, բայց լավ հանգստանալու հնարավորություն կտա: Լավ ժամանակ է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք գիտեն՝ ինչպես բարձրացնել ձեր տրամա-դրությունը և ուրախացնել: Դուք դրական հույզեր կստանաք, որոնք երկար ժամանակ կբավականացնեն:

ԽԵՑԳԵՏԻՆ

Օրվա առաջին կեսը հաջող ու հետաքրքիր կլինի:Անհանգստանալու կարիք չկա, ձեզ մոտ շատ բան լավ կստաց-վի: Հաճախ կօգնեն շրջապատողները, ընդ որում՝ նրանց դրա համար խնդրելու կարիք էլ չի լինի: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն դուք հաջող գնումներ կանեք, իրեր ձեռք կբերեք, ո-րոնք կուրախացնեն ձեր մտերիմներին:Երեկոն հաճելի հանդիպումներ է խոստանում: Կկարողանաք զրուցել մե-կի հետ,որին վաղուց կարոտում էիք:Շատ Խեցգետինների լավ նորություններ են սպասվում:Նշանի որոշ ներկա-յացուցիչներ հրաշալի խորհուրդներ կստանան և շուտով կհետևեն դրանց:

ԱՌՅՈՒԾ 

Օրվա սկիզբը հաջող է: Այդ հատվածում հրաշալի գաղափարներ կունենաք: Դրանցից մի քանիսը կկարողանաք անհապաղ կյանքի կոչել, մյուսների իրագործումը ստիպված եք լինելու երկար ժամանակով հետաձգել, բայց բո-լոր դեպքերում չեք բողոքի: Հուսալի համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք: Սկզբում միասին կը-զբաղվեք ընդհանուր գործերով,հետո կընկերանաք:Վատը չի լինի նաև օրվա երկրորդ կեսը,բայց այն ավելի հար-մար է հանգստի, քան բարդ գործերի համար: Կոգեշնչեն ստեղծագործ զբաղմունքները, որոնցում կարող եք ա-ռանց մեծ ջանքերի հաջողության հասնել: Գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործման վրա էլ կկենտրոնա-նաք առաջիկա օրերին:

ԿՈՒՅՍ

Հանգստացեք: Գործերում փոքրիկ դադարը ձեզ չի խանգարի: Կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել գործերում,բայց պետք չէ չարաշահել նրանց աջակցությունը:Աշխատեք ձեզ վրա շատ մեծ պատասխանա-տվություն չվերցնել, հատկապես եթե խոսքը համատեղ նախագծերի մասին լինի: Ցավոք, վտանգ կա, որ ստիպ-ված եք լինելու պատասխան տալ ուրիշների սխալների համար:Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով, շահավետ գործարքներ կնքելու շանս կտա: Նշանի շատ ներկայացուցիչների համար օրը թեթև ու ոգեշնչող կլինի: Դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները, անցյալում կմնան տարաձայնություններն ու վեճերը:

ԿՇԵՌՔ 

Օրվա առաջին կեսը հաջող և արդյունավետ կլինի: Այդ հատվածում դուք օգնականներ ու համախոհներ կգտ-նեք: Որոշ Կշեռքներ նոր ընկերներ ձեռք կբերեն: Կկարողանաք հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել:Օրվա երկրորդ կեսը ավելի լարված կլինի, համբերատարության և ինքնատիրապետման կարիք կլինի: Որոշումների հարցում մի շտապեք, հատկապես եթե խոսքը ձեր ու ձեր մտերիմների համար կա-րևոր բանի մասին լինի: Ստեղծված իրավիճակից գլուխ հանելու համար մի փոքր ժամանակ է պետք: Միայն դրանից հետո կկարողանաք ճիշտ որոշում ընդունել:

ԿԱՐԻՃ 

Օրվա սկիզբը հաջող և արդյունավետ կլինի: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Կարող եք ստանձնել բարդ ու խճճված գործերը՝ առանց կասկածելու հաջողությանը: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Չի բացառվում՝ նրանք հրաշալի խորհուրդներ տան:Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ ու հոգնեցնող կլինի: Լու-ծում պահանջող նոր խնդիրներ կհայտնվեն: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, չնայած՝ դա ջանքեր կպահանջի: Կարևոր կլինի մտածածից չհրաժարվելը, նույնիսկ եթե թվա, թե պայմաններն անբարենպաստ են: Մեծ է հավա-նականությունը, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Օրվա սկզբին շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Ձեզ համար միշտ պարզ չի լինի, թե ինչ կա ու-րիշների հոգում, երբեմն դուք սխալ կգնահատեք ուրիշների արարքներն ու խոսքերը: Օրվա կեսին ամեն ինչ կպարզվի, բայց մինչ այդ պիտի որոշ տհաճ պահեր ապրեք: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը: Դուք կգտնեք մթնոլորտը լիցքաթափելու և շուրջը բոլորին ուրախացնելու ձևը:Ավելի ուշ մանրուքներին ուշա-դրություն, կենտրոնացվածություն պահանջող աշխատանքի համար հարմար շրջան կգա: Դուք հրաշալի գլուխ կհանեք դրանցից և ոչինչ աչքաթող չեք անի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Չնայած ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, բայց անհանգստանալու կարիք չկա: Ձեր գաղափարնե-րը լավը կլինեն, նախաձեռնությունները՝ հաջող, իսկ համախոհներ՝ հուսալի: Դուք արագ կհասնեք դրված նպա-տակներին, գլուխ կհանեք նույնիսկ նրանից, ինչը ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Բացի այդ, շատ Այ-ծեղջյուրներ այսօր կսովորեն այն, ինչը շուտով օգտակար կլինի:Հնարավորություն կունենաք հաշտվել մի մար-դու հետ, որի հետ վիճել էիք, վերականգնել հին կապերը: Դուք կհասկանաք՝ որտեղ եք ձեզ ճիշտ պահել, իսկ որ-տեղ կարելի էր այլ կերպ վարվել: Դա կօգնի խուսափել ապագայի սխալներից:

ՋՐՀՈՍ

Օրը հաջող կդասավորվի, եթե դուք շրջապատողների հանդեպ ուշադիր լինեք: Աշխատեք լսել այն մարդկանց կարծիքը, որոնք ձեզանից մեծ փորձ ունեն, ուշադրություն դարձրեք լավ խորհուրդներին կամ խելամիտ նկատո-ղություններին:Չի բացառվում համագործակցության սկիզբը,որից ձեր կարիերայում նոր շրջափուլ կսկսվի: Օր-վա երկրորդ կեսը հեռվից լավ նորություններ կբերի: Դրանց պատճառով պետք է փոխեք ծրագրերը, և դա ձեզ կուրախացնի: Անսպասելի նոր հնարավորություններ կբացվեն, որոնցից կուզենաք ամեն գնով օգտվել: Շատ Ջրհոսներ հնարամիտ կլինեն և կհասնեն նպատակին:

ՁԿՆԵՐ

Օրվա առաջին կեսը հաջող կլինի: Անհանգստանալու կարիք չկա, դուք կկարողանաք հասնել դրված նպատակ-ներին: Հաճախ դրա համար մեծ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի, ամեն ինչ ինքն իրեն լավ կդասավորվի: Դուք շատ բան ոտքի վրա կսովորեք, անմիջապես կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ:Ժամանակը զուր մի վատնեք: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կնվազի, իսկ երեկոյան անհրաժեշտ արդյունք-ների հասնելը կբարդանա: Բացի այդ, կմեծանա տարաձայնությունների ու վեճերի հավանականությունը: Լար-ված պահերից խուսափելու, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար պիտի ձեզ շատ նրբա-նկատ պահեք:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS