Մեծահասակ երեխաներս կյանքս մղձավանջ են դարձրել․․․Իսկ ես թոշակառու կին եմ, չգիտեմ, թե ինչ անեմ

Մեծահասակ երեխաներս կյանքս մղձավանջ են դարձրել․․․Իսկ ես թոշակառու կին եմ,չգիտեմ, թե ինչ անեմ։Անունս Արմինե է, թոշա-
կառու եմ, բայց արդեն վաղուց չեմ ստանում իմ թոշակը…ամեն անգամ պատմելով իմ մասին՝ արտասվում եմ…բայց անհաջողութ-
յուններիս մեղավորը ոչ թե պետությունն է, այլ հարազատ երեխաներս…Խնդիրներիս մասին պատմում եմ միայն ընկերուհիներիս…
երազում եմ, որ ինձ ծերանոց ուղարկեն:

Բայց, կարծում եմ, ցանկությունս կմնա անկատար: Ծերանոցի համար պետք է վճարել, իսկ երեխաներս թույլ չեն տա, որ թոշակս ու-
րիշին հասնի:Ապրում եմ իմ երկու մեծահասակ երեխաների հետ: Աղջիկս չի աշխատում, ամուսինը շատ քիչ է վաստակում: Որդիս
վաղուց է ամուսնալուծվել և նորից վերադարձել այստեղ ապրելու:

Արդյունքում 2 սենյականոց բնակարանում ապրում ենք 6 հոգով. ես, աղջիկս, փեսաս, երկու թոռներս և որդիս:Մեծ սենյակում ապ-
րում է աղջկաս ընտանիքը: Մինչ այդ քնում էի հյուրասենյակում, բայց երբ որդիս եկավ տուն, ստիպված եղա խոհանոց տեղափոխ-
վել:

Օրեր առաջ քույրս բարկացավ ինձ վրա, ասաց, որ արդեն ժամանակն է, որ մեծ երեխաներիս հանեմ տանից: Ես նեղացա նրանից,
բայց հոգուս խորքում հասկանում եմ, որ նա իրավացի է:Հնարավոր է, որ միայն երեխաներս չեն մեղավոր ստեղծված իրավիճակում,
երևի պիտի ես լինեմ ավելի վճռական, թույլ չտամ նրանց շահագործել ինձ, վերցնել թոշակս…բայց չեմ կարող:

Փորձում եմ հասկանալ, թե որտեղ եմ թերացել նրանց դաստիրակության մեջ. կարծում եմ,պիտի թույլ տայի, որ նրանք ավելի ինքնու-
րույն լինեին:Այս պահին կարող եմ միայն գանգատվել…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS