Մեծացա ու վրեժ լուծեցի մայրիկիցս ծամանակին մեզ լքելու համար․․․Քանդեցի նրա նոր երջանիկ ընտանիքը
Օքսաննան` ով ապրել էր երջանիկ ամուսնական կյանքով՝ հանդիպում է մեկ այլ տղամարդու`սիրահարվում և հեռանում է նրա հետ,
թողնելով դստերը, որդուն և ամուսնուն: Տարիներ անց, արդեն մեծացած դուստրը վրեժխնդիր է լիում մորից` չստացվաշ մանկութ-
յան համար:Կար ժամանակ, որ նրանք ունեին երջանիկ ընտանիք, հետո հայրը ծանր հիվանդացավ, իսկ մայրն գտավ մեկ այլ տղա-
մարդու և հեռացավ ընդմիշտ։ Այսպիսով` տան գլխավորը դարձավ 13-ամյա Ալյոնան, նա պետք է դպրոց գնար, հոգ տաներ հոր մա-
սին, օգներ իր կրտսեր եղբորը՝ Վանյային և հետևեր տան մաքրությանը:

Սա անհավատալիորեն դժվար կյանք էր, բայց նրանք հաղթահարում էին բոլոր փորձությունները։Երբ հայրիկը մահացավ, Ալյոնան
արդեն սովորում և աշխատում էր համալսարանում, իսկ Վանյան համարյա ավարտել էր քոլեջը և գումար էր վաստակում:Նրանք
երկար տարիներ ոչինչ չէին լսել իրենց մոր մասին և չէին էլ ցանկանում լսել, բայց ճակատագիրն այնպես դասավորվեց, որ այդ դա-
վաճան մայրը հայտնվեց իրենց հորիզոնում: Ալյոնան սոցիալական ցանցերում հանդիպեց մոր էջը և սկզբում չէր հավատում աչքե-
րին։
Նա փորփրելով հասկացավ, որ դա իր մայրն է,նա անգամ չէր փոխել իր ազգանունը և էջի նկարն ակնհայտորեն երիտասարդ տարի-
ներից էր: Այսպիսով, Ալյոնան իմացավ, որ մայրը երջանիկ է` ամուսնացած` ունի ևս երկու երեխա, որոնցով հիանում է և պարզա-
պես «պաշտում է» նրանց: Անգամ այնտեղ աղջիկը գտավ գրառումներ այն թեմայով, որ «յուրաքանչյուր կնոջ համար մայր լինելուց
ավելի մեծ երջանկություն չկա»:
Արտաքինից կարող էր թվալ, որ նա իսկական սիրող մայր է, իսկ որտե՞ղ են այն երկու երեխաները, որոնց նա ոչ միայն լքել, այլ պար-
զապես ջնջել է իր կյանքից։Ալյոնան բարկացավ` ոչ այն պատճառով, որ մայրը երջանիկ է, այլ քանի որ նա ստում էր. իսկական մայրը
չի կարող սիրել իր երկու երեխաներին, իսկ մյուս երկուսին պարզապես լքել:Ալյոնան մտածեց, որ հավանաբար սխալ քայլ է կատա-
րում, բայց չկարողացավ իրեն զսպել, նա գտավ մոր նոր ամուսնու էջը և գրեց նրան ամբողջ ճշմարտությունը։
Հավանաբար, եթե նա մեկ անգամ դավաճանել է իր սիրելիներին,կարող է դա կրկին փորձել:Նա ամեն բան գրեց, բայց ինչ-ինչ պատ-
ճառներով նա չզգաց վրեժի քաղցրությունը, ըդհակառակը` նա կարծում էր, որ հանկարծ մայրը կհիշի իր և եղբոր մասին, նա չէր
հասկանում, թե ինչպես կարելի է այսքան տարիներ անց ներել և փորձել նոր հարաբերություններ սկսել, չնայած ցանկություն կար։
Մայրը փաստորեն կապ հաստատեց դստեր հետ, բայց ավաղ, ոչ թե ներողություն խնդրելու համար, այլ մեղադրեց Ալյոնային` ընտա-
նիքը ոչնչացնելու համար, քանի որ ամուսինն իմացավ կնոջ անցյալի մասին, և այժմ որոշել է ամուսնալուծվել ,

֊Դու իրավունք չունեիր մտնել իմ կյանք, մենք բոլորովին օտար մարդիկ ենք,֊ ասաց մայրը:
<<Օտար մարդիկ>> այս երկու բառով ամեն ինչ պարզ էր Ալյոնան այդպես էլ չիմացավ, թե ինչպես հետագայում դասավորվեց այն
կնոջ ճակատագիրը, որը ժամանակին իր մայր էր և այլևս չփորձեց փնտրել նրան, չշարունակեց իր վրեժը` ինչու՞ մտնել ինչ-որ մեկի
կյանք, եթե նրանք բոլորովին օտար մարդիկ են և սրանով էլ ինչ-որ կերպ պետք է շարունակել ապրել…
