Մեհրիբանն Աննային․․․Եկել եմ Շուշի, մուղամ լսեմ, բա ո՞ւր ես, չկաս, ախչի՛

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Իլհամ Ալիևը Ղուբաթլի ու Զան-գելան էր այցելել։Աշխարհագրորեն նա այսօր ավելի էր մոտ Գորիսին և Կապանին, քան կարողացավ այդ քաղաքներին մոտենալ Նիկոլ Փաշինյանը՝ իր տապալված «սյունաց արշավանքի» ժամանակ։

Վաղը Իլյուշի ծնունդն է, ի դեպ։ Չեմ զարմանա, եթե «վնիզապնը» Շուշիից վիդեո հրապարակեն։ Մեհրիբանն էլ Ան-նային տեսաուղերձ հղի. «Եկել եմ Շուշի, մուղամ լսեմ, բա ո՞ւր ես, չկաս, ախչի՛»։

Ես ապրել եմ դեռ ԽՍՀՄ տարիներին, տեսել եմ 1988-ի ցույցերը, Սովետի փլուզումը, պատերազմը, «մութ ու ցուրտը», և այլն, և այլն։ Իմ հողի վրա ես ինձ երբեք այսքան անպաշտպան չեմ զգացել, ինչպես հիմա։ Երբեք չի եղել այնպես, որ ապագայի պլաններ չունենամ։

Կյանքումս առաջին անգամ է այսպես»։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS