Միայնակ հայրը մի քանի օր շարունակ աշխատանքի չգնաց․ Երբ գործընկերները իմացան պատճառը, նրանց արարքը հուզեց նույնիսկ տնօրինությանը

Երբ 36-ամյա միայնակ հորը՝ Անդրեասին, ասացին, որ իր 3 տարեկան տղայի մոտ ախտորոշվել է լեյկեմիա, նա կարծես դադարեց ապրել։Այնպես էր ստացվել, որ Անդրեասի ընտանիքում առաջին անգամ չէր, որ ծանր դիագնոզ էին ստանում։ Փոքրիկի մայրը երկար ժամանակ պայքարում էր սրտի ծանր հիվանդության դեմ։

Այդ պատճառով էլ, երբ 3-ամյա Ջուլիուսի մոտ ախտորոշվեց լեյկեմիա, Անդրեասը զգաց միայն անելանելիություն ու անզորություն։ Հոր միակ ցանկությունն էր որդու կողքին գտնվելն ու հիվանդության դեմ պայքարում նրան օգնելը։Երկարատև պրոցեդուրաներից հետո հորը թույլ տվեցին երեխային տանել տուն, սակայն նրանց շուտով մեծ հարված էր սպասում։

Եվս մի ողբերգություն

Կյանքից հեռացավ Անդրեասի կինը։ Չնայած նրան, որ նա երկար ժամանակ ապրում էր սրտի ծանր հիվանդությամբ, ոչ ոք չէր սպասում, որ վախճանն այդքան շուտ կլինի։ Անդրեասի վիճակը հնարավոր չէ նկարագրել խոսքերով․ նա մնացել էր առանց կնոջ, իսկ փոքր որդու մոտ էլ լեյկեմիա է ախտորոշվել։

Երբ Անդրեասի աշխատավայրում իմացան տեղի ունեցածի մասին, որոշեցին անհապաղ օգնել։ Բարեբախտաբար, ընկերությունում աշխատում էին բարի ու սրտացավ մարդիկ։ Այդպես, 700 աշխատակիցներ համատեղ որոշում կայացրեցին, որ պիտի ավել ժամեր աշխատեն, որ Անդրեասը կարողանա մնալ որդու հետ։

Ընդհանուր առմամբ նրանք աշխատեցին 3300 ժամ, իսկ դա նշանակում էր, որ Անդրեասը կարող էր մի տարուց ավել չներկայանալ աշխատանքի։Անդրեասը չկարողացավ զսպել արցունքները, երբ իմացավ, թե ինչ են արել իր կոլեգաները։ Հիանալի է, երբ շրջապատված ես նման մարդկանցով ու դժվարին պահին կարող ես հույսդ նրանց վրա դնել։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS