Մինչև ամուսնանալը ու հարսանիքը ապագա ամուսինս ոսկե սարեր էր խոստանում, իսկ հարսանիքից հետո լրիվ տան աշխատողի
եմ վերածվել․․․Նման նվաստացում երբևէ չէի զգացել
3 ամիս առաջ ամուսնացել եմ մի տղամարդու հետ, ում շատ էի սիրում, և ինչպես ինձ էր թվում՝ մեր սերը փոխադարձ էր: Իսկ հիմա
ես ապրում եմ մի մարդու հետ, ում չեմ ճանաչում: Ի՞նչ է կատարվում…Ամու սինս այլ մարդ է դարձել:Երբ մենք ծանոթացանք, ես 20
տարեկան էի, իսկ Արսենը՝ 23: Նա բարի և լավ անձնավորություն էր, ուներ հումորի զգացում, հոգատար էր: Մենք միասին շատ լավ
օրեր ենք անցկացրել:

Շուտով ամուսնացանք, շատ կարճ ժամանակ անց իմացա, որ հղի եմ:Արդեն 3 ամիս է, ինչ Ար սենի կնոջ կարգավիճակում եմ, և մեր
օրերն անցնում են մոտավորապես այսպես:Արսենը գալիս է տուն և վազում համակարգչի մոտ: Ես սեղան եմ գցում և նրան կանչում
ընփրելու, ինչին նա պատասխանում է.
-Կբերե՞ս այստեղ:
Այսինքն նա նույնիսկ չի կարող անում սեղանի մոտ նստել նորմալ մարդ կանց պես: Իսկ ես ուզում եմ նրա հետ խոսել մի քիչ, շփվել,
պատմել ինչ-որ բաներ, լսել, թե ինչպես է անցել նրա օրը: Ամբողջ երեկո նա մնում է համակ արգչի մոտ և անդա դար ինչ-որ բան ու-
զում. սուրճ բեր, ջուր բեր, հագուստս արդուկիր և այդպես շարու նակ:Երբ ես փորձում եմ խոսել նրա հետ, բաց ատրել, որ ես տան
աշխատող չեմ, այլ նրա կինն եմ, նա միշտ նույն պատասխանն է տալիս. ես գումար եմ աշխատում:

Նա սկսել է ինձ վրա էլ գումար խնայել՝ ասելով, որ շուտով կծնվի երեխան և մենք մեծ ծա խսեր կունենանք: Ես կհաս կանայի նրան,
եթե նա իր համար նոր համակարգիչ չգներ:Ամեն անգամ մեր խոսակցությունն ավարտվում է նրանով, որ Արսենն ինձ հասկացնում
է, որ ինձ ոչ ոք բռնի ուժով չի պահում այստեղ, այսինքն եթե ցան կանամ, կարող ենք ամուսնալուծվել:
Եթե նա ինձ սիրեր, այդպ ես չէր վարվի…Ինձ այժմ այն միտքն է հանգ իստ տալիս, որ երեխայի ծնունդը կարող է փոխել ամուսնուս
վերաբերմունքն իմ հանդեպ:
