Միշտ համոզված եմ եղել, որ համերաշխ ու անթերի ընտանիք ունեմ, բայց երբ դուռս թակեց դժբախտությունը․․․Ես ամուսնացած եմ
և ունեմ երկու երեխա: Ամուսինս լավ մասնագետ է, բարձր աշխատավարձ է ստա նում, և մենք ապրում ենք ըն դարձակ երեք սենյա-
կանոց բնակարանում:
Ընտանեկան շրջապատում ես ընդգրկել եմ եղբորս և նրա ընտանիքին, մայրիկիս, զարմուհուս և նրա ընտանիքին, նրա մայրիկին և
իմ մորաքրոջը:Մենք հաճախ էինք հավաք վում, մենք մոտա վորապես նույն տա րիքի երեխա ներ ունենք, և նրանք լավ ընկերներ են
դարձել: Բացօթյա խնջույքներին ու արձակո ւրդներին միշտ միասին ենք: Երեխաներին որոշ ժամա նակ իրենց մոտ պահելը, փողով
սատարելը, վերանորոգումների գործընթացում օգնություն ցուցաբերելը խնդիր չէ:

Ես կարծում էի, որ ունեմ աշխարհի լավագույն հարազատները՝ ուժեղ թիկունք և հուսալի մեջք: Բայց շուտով ինչ-որ մի բան այնպես
չընթացավ:Միշտ մտածում էի, որ երկու տատիկ ունեմ: Մեկը հարազատս է, որից ծնվել են մայրս և մորաք ույրս, իսկ երկրորդը` տա-
տիկիս հարազատ քույրը՝ Միլենա տատիկը: Նա իր երեխ աները չուներ, ուստի մեզ իր թոռնիկներն էր հա մարում: Ես նրան շատ էի
սիրում:
Միլենա տատիկը պատանեկության տարի ներին դարձել էր իմ հավատարիմ ընկերը, ես իմ գաղ տնիք ները նրան էի վստահում: Նա
շատ լուրջ և պաշտոնյա ամուսին ուներ, գործարանում աշխատել է որպես տնօրենի օգնական: Նրանք երկո ւսով սրտանց մեզ երես
էին տալիս և թանկ նվերներ գնում:Որքա՞ն անշահախնդիր էր նրանց սերը մեզ՝երեխաներիս նկատմամբ:Իմ սեփական տատիկը մա-
հացավ վաղ, երբ ես տասներեք տարեկան էի, բայց կար Միլենա տատիկը, որին ես պաշտում էի:
Նա այրիացավ՝ ամուսինը սրտի կաթվածից հանկար ծամահ եղավ: Մեծ բնակարանում այդ տա րեց կինը մնա ցել էր մենակ: Նա դեռ
առույգ էր, և բոլորս շատ էինք զարմանում, թե ինչպես է դա հաջողվում նրան: Բայց հուղարկավորությունից մոտ մեկ տարի անց Մի-
լենա տատիկը հիվանդացավ: Բժիշկները չէին կարողանում ախտորոշում տալ, բոլոր օրգանները լավ էին աշխատում, ըստ բժիշկնե-
րի, պարզապես ծերությունն այցելել էր նրան:

Մեր ամբողջ ընտանիքը անհանգստացավ և սկսեց հոգ տանել մեր տատիկի մասին:Բայց երբ բոլորը հասկացան,որ սա երկար է տե-
վելու, սկսեցին արդարացումներ փնտրել՝ չգալու, նրան չխնամելու համար: Բոլորին առաջարկեցի բուժքույր վարձել, բայց ինձ ոչ ոք
չաջակցեց:
«Նա մեր հարազատ տատը չէ, մեր մայրը չէ, այլ մորաքույրը, եկեք նրան տանենք տարեցների տուն», —սրանք իմ մտերիմների խոս-
քերն են: Ես ասացի, որ դա չի լինի, և սկսեցի ինքս խնամել Միլենա տատիկին:Իհա՛րկե,ես հոգնում էի,իսկ հետո ամուսինս առաջար-
կեց, որ տատիկս մեզ մոտ տեղափոխվի, և տատիկս համաձայնվեց: Մենք նրան սենյակ հատկացրեցինք, կանչեցինք լավ բժշկի, որը
ախտորոշեց, որ նրա հիվանդությունը դաժան արձագանք էր ամուսնու մահվան հետ կապված:

Դեղորայքը, մեր ուշադրությունը,երեխաների ուրախությունը արդյունք տվեցին.Միլենա տատիկը լավացավ:Մեր երեխաները տատի-
կին պատմում էին դպրո ցում իրենց գործերի մասին, ցույց էին տա լիս իրենց նկարները և բարձր աձայն ասում տնային հանձնարա-
րությունները,իսկ նա նրանց հետ կիսվումէր իր հիշողություններով՝ իր երկար կյանքից:Միլենա տատիկը մեզ հետ ապրեց վեց տարի:
Կտակի համաձայն՝ նա ինձ թողեց քաղաքի կենտրոնում գտնվող իր բնակարանը: Եվ ինչ սկսվեց այստեղ: Բոլոր հարազատները կա-
տաղեցին՝ պահանջելով իրենց բաժինը, նույնիսկ նրանք դատական հայց ներկայացրեցին, ճիշտ է չհաղթեցին, բայց նյարդերը տեղի
տվեցին:Բոլորը երես թեքեցին մեզնից, բայց ես չեմ մտածում, որ ժառանգությունը պետք է կիսեմ նրանց հետ: Եթե ես չպաշտպանեի
տատիկիս, նրան կուղարկեին ծերանոց՝ առանց խղճի խայթ զգալու, իսկ այդպես երեխաներս ու ես ունեինք սիրված տատիկ, որին
միշտ հիշում ենք մեծ ջերմությամբ:
