Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել ապագայից եկած հայի պատմությունը

PanARMENIAN.Net — Միջազգային լրատվամիջոցներում ակտիվորեն շրջանառվում է Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի պատմությունը, ով պնդում է, թե ճանապարհորդել է ժամանակի միջով և հայտնվել ապագայում:

Բրիտանական Mirror պարբերականի փոխանցմամբ, նա պատմել է, որ Լոս Անջելեսի լաբորատորիաներից մեկի աշխատակից է եղել, և 2004 թվականին խիստ գաղտնի փորձի ընթացքում նրան հանձնարերել են ճանապարհորդել ապագայում և լուսանկարներ անել:
«Ժամանակի միջով ճամփորդողը» պնդում է, թե ունի լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին է լինելու աշխարհը 3000 տարի անց:
«Ես կանգնած էի հսկայական փայտե հարթության վրա:

Տները, շինությունները կառուցված էին փայտից: Ես հասկացա, որ ես Լոս Անջելեսում եմ, որը ջրի տակ էր»,- պատմում է նա և հավելում, որ մարդկությունը պարտադրված էր ապրել ջրի տակ՝ գլոբալ տաքացման հետևանքով հալած սառցաբեկորների պատճառով:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS