Մի երիտասարդ տղա եկավ մեր մոտ աշխատելու․ Այդ օրվանից սկսվեց ամենազավեշտալին․․․

Ես գրեթե ամբողջությամբ կանանցով համալրված կոլեկտիվում եմ աշխատում: Ինձ հետ աշխատում են տար-բեր տարիքի գեղեցիկ տիկնայք, հիմնականում անզավակ: Կոլեկտիվի մեծ մասը դեռ բավական երիտասարդ է:

Հունվար ամսին նոր տղա եկավ աշխատելու մեզ մոտ՝ որպես կայքի ադմինիստրատոր: Կարելի է ասել մի սովո-րական, ոչնչով աչքի չընկնող երիտասարդ, բայց նա մեր թիմում միակ տղամարդն է:Եվ հետո սկսվեց ամենազա-վեշտալին …

Փետրվարին Լյուբան հայտարարեց, որ գնվում է մայրության արձակուրդ: Դրանից առաջ նա և ամուսինը երեք տարի փորձում էին և ոչինչ չէր ստացվում, և ահա այսպիսի ուրախություն: Մարտին ևս երկու աշխատակցուհի հայտնեցին, որ առաջիկայում նրանք երեխա կունենան: Բայց նրանց դեպքում տարիքը հարմար է, այնպես որ ամեն ինչ բնական է: Մայիսին մորաքույր Լենան, որը շուտով կդառնար քառասունհինգ տարեկան, նույնպես ա-սաց, որ պատրաստվում է երեխա ունենալ: Կոլեկտիվում շշուկներ ու կատակներ էին պտտվում:

Շեֆը պարզապես ցնցված էր, մինչև այժմ նա 5 տարի ոչ ոքի չէր ուղարկել ծննդաբերության արձակուրդ, իսկ հիմա` գնում են մեկը մյուսի հետևից: Բանն այն է, որ, իհարկե, պարզ է, մնում են միայն առավել համառները: Արդյունքում, նա չկարողացավ դիմանալ դրան, և կես կատակով ասաց մեր ադմինիստրատորին.

«ՄԻնչև քո գալը նման բան չկար: Դադարեցրեք այս խաղերը, հակառակ դեպքում ես աշխատանքից կհեռաց-նեմ: Եթե միայն ևս մեկը ասի, որ դեկրետ է գնում` չնեղանաս …»: Օգոստոսն է: Ես հղի եմ: Ամուսինս ծայրաս-տիճան երջանիկ է, բայց հիմա ես լրջորեն վախենում եմ ասել շեֆին: Հանկարծ նա իսկապես կբարկանա տղայի վրա, կվերցնի և գործից կհանի խեղճին …

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS