Մի ժամ առաջ ես գործից եկել, ի՞նչ էիր անում, որ չես հասցրել ճաշ եփել,-ասաց ամուսինս, երբ․․․

Մի ժամ առաջ ես գործից եկել, ի՞նչ էիր անում, որ չես հասցրել ճաշ եփել,-ասաց ամուսինս, երբ․․․

18 տարի ամուսնացած լինելուց հետո ընկերուհիս հասկացել է, որ բաժանվելու ժամանակն է: Պատճառը՝ ամուսինը դարձել է ծույլ ու
պահանջկոտ, դադարել օգնել,առաջ շարժվել, զարգանալ:Ես զգուշորեն հարցրեցի ընկերուհուս՝ արդյո՞ք ամուսինը միշտ է այդպիսին
եղել, բայց պարզվեց, որ ոչ:

Առաջին 5 տարիների ընթացքում նրանք ապրել են ինչպես հեքիաթում, անգամ երկու երեխաների ծնունդը ոչ մի կերպ չէր ազդել ա-
մուսինների միջև ջերմության վրա: Իսկ ահա համատեղ կյանքի վերջին մի քանի տարիների ընթացքում ընկերուհուս ամուսինը սկ-
սել է նրան ընկալել ոչ թե որպես կին, այլ որպես սպասուհի:Ինչպես հիմնականում լինում է, այստեղ էլ էլի կինն էր մեղավոր. նա ինքն
է թույլ տվել, որ ամեն ինչ այս օրի հասնի:

Երբ կրճատեցին ամուսնու աշխատավարձը, ընկերուհիս՝ լինելով սիրող կին, լրացուցիչ աշխատանք է գտել, որպեսզի օգնի ամուս-
նուն: Նա օրական մի քանի ժամ էր քնում, ամեն օր աշխատանքի էր:Բայց այնուամենայնիվ, տան գործերը նրանք չէին կիսել. ընկե-
րուհիս ինչպես ամբողջ կյանքում ինքն էր արել,նույն կերպ էլ շարունակում էր:Նա դադարել էր ամուսնուց օգնություն խնդրել, վախե-
նում էր, որ նա կհոգնի, կհիասթափվի, կգնա, նրան վատ կին կհամարի:Ու իհարկե, շատ շուտով ամուսինը վերածվեց բազմոցի ար-
քայի:

Նա չէր էլ ձգտում ավելի շատ վաստակել, իսկ ինչու՞, եթե ունի կին, ով ջանք չի խնայում, որ ընտանիքը որևէ մի բանի պակաս չունե-
նա:Վերջերս ընկերուհիս ծանր շունչ քաշելով ասաց, որ արդեն չի ուզում գնալ տուն, քանի որ իրեն սպասում են 3 հոգի, որոնց պետք
է կերակրել, սպասարկել, հավաքել նրանց հետևից: Ու նաև ակնարկեց, որ որոշել է ամուսնալուծվել: Ես լուռ բռնեցի նրա ձեռքը, որ-
պեսզի հասկանա, որ ճիշտ որոշում է կայացրել…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS