Մի քանի դեպք, երբ լռելուց լավ տարբերակ չկա․․․ երբեմն ավելի լավ է չխոսել, քան հայտնվել վատ վիճակում

Յուրաքանչյուր մարդ ունի իր տեսակետը ու սիրում է հայտնել սեփական կարծքիը։ Բայց ոչ ոք չի սիրում շատախոսներին։ Լավ է, երբ մարդ հասկանում է, թե երբ, ում և ինչ է կարելի ասել, այլապես շատ հեշտ է հիմար վիճակում հայտնվելը։Շատ հաճախ մարդկանց մոտ լինում են վեճեր ու տարաձայնություններ։ Սկանդալի կայծը վառելու համար շատ բան պետք չէ․ ցանկացած բառ, ինտոնացիա և նույնիսկ հայացքը բավական է։ Դրա համար էլ շատ կարևոր է մտածել, թե ինչ և ինչպես ես ասում։

Ահա մի քանի իրավիճակ, երբ լռելը լավագույն տարբերակն է։

Վատ տրամադրություն ունեք

Վատ տրամադրությամբ մարդը կարող է շատ ավելորդ խոսքեր ասել ու նեղացնել։ Դրա համար էլ երբ տրամադրություն չունեք, փորձեք ավելի քիչ շփվել, որ անուղղելի սխալներ թույլ չտաք։

Անիմաստ խոսակցություններ

Շատ հաճախ մարդիկ ուղղակի խոսում են, անիմաստ զրուցում։ Փորձեք խուսափել դրանից, այդպես միայն ժամանակ կկորցնեք։

Մի քննադատեք մարդկանց

Մարդիկ տարբեր են։ Ոչ բոլորին են դուր գալիս ձեր քննադատությունները և ձեր իրավացի լինելը ապացուցելու փորձերը։ Նման բաների վրա ժամանակ մի ծախսեք ու խնայեք ձեր նյարդերը։

Ավելի լավ է լռել, եթե վստահ չեք

Երբեմն լինում է այնպես, որ լավ տեղեկացաված չեք նրանից, ինչի մասին խոսում են։ Այս դեպքում լավագույն տարբերակը լռելն է, եթե ուզում եք խուսափել անցանկալի հետևանքներից։

Կարևոր է վերասկել ձեր խոսքերը

Այնքան հեշտ է մարդուն նեղացնել՝ ընդամենը մի ավելորդ բառ ասելով։ Հատկապես դժվար է վերահսկելը խոսքերը վեճերի ու սկանդալների ժամանակ։ Ավելի լավ է լռել, քան հետո ներողություն խնդրել ու ամաչել։

Պետք չէ բամբասել

Մի քննարկեք ձեր ընկերներին ու բարեկամներին ուրիշ մարդկանց հետ։ Կա ինֆորմացիա, որը միայն դուք պիտի իմանաք։ Ուրիշներին պատմելով՝ կարող եք վնասել և ձեզ, և մյուսներին։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS