Մի քանի խիստ կարևոր բան, որ պետք է անել առավոտյան բարեհաջող ու ստացված օր ունենալու համար․․․

Մի քանի խիստ կարևոր բան,որ պետք է անել առավոտյան բարեհաջող ու ստացված օր ունենալու համար․․․Մեզանից յուրաքանչյու-
րի կյանքը լի է իրադարձություններով ու անելիքներով, իսկ այ ժամանակի պակաս ունենում ենք յուրաքանչյուրս: Որքա՞ն հաճախ եք
մտածել ինչ-որ նոր բան անելու մասին,բայց արդյունքում,հետ եք կանգնել այդ մտքից՝ վստահ պատճառաբանելով,որ ժամանակ չկա:
Ինձնից չպահանջվեց դառնալ անգլիացի գիտնական, որպեսզի մի փոքրիկ հայտնագործություն անեմ՝ ինքս ինձ համար. լավագույն
ժամանակն ինչ-որ նոր բան անելու համար վաղ առավոտն է:Ստորև կներկայացնեմ մի քանի բան, որ պետք է անել վաղ առավոտ-
յան, որպեսզի այն, իսկապես, բարի լինի…

Փոքրիկ նախաբան՝

«Ճիշտ ոտքից» արթնանալու առաջին նախապայմանն այն է,որ մահճակալը լքելը հաճելի լինի:Ինքներդ ձեզ ինչ-որ «երես տվող» բան
խոստացեք, այն նախապայմանով, որ վաղ եք արթնանալու: Իմ պարագայում, այդ «հաճելի բանը» լավ նախաճաշն է. ճիշտ մոտիվա-
ցիան ոչ ոք չի չեղարկել:Ծրագիր ունեցեք. դա հաջողության առաջին քայլն է՝ բոլոր նախաձեռնությունների համար:Կազմեք այն անե-
լիքների ցուցակը, որոնք ամենից շատ եք սիրում, որոնք կարող են ձեզ ստիպել սովորականից մեկ ժամ շուտ արթնանալ:

Իսկ հիմա՝ ավելի մանրամասն…

Ճիշտ արթնացեք.

Զարթուցիչը տեղադրեք սենյակի ամենահեռու անկյունում. այս պարագայում, այն անջատելու համար, ձեզնից կպահանջվի ամենա-
քիչը վեր կենալ մահճակալից ու 10-15 քայլ անել. սա արդեն գործի կեսն է:Արթնանալուն պես մի բաժակ ջուր խմեք, իսկ ավելի լավ է՝
երկու: Ջուրն օգնում է նոսրացնել արյունը, և, համապատասխանաբար, այն ավելի արագ է տարածվում ողջ մարմնով, ինչը նշանա-
կում է, որ դուք ավելի արագ եք արթնանում:Բոնուս. այն նաև արագացնում է նյութափոխանակությունը, ինչը նշանակում է, որ դուք
կարող եք ազատվել մի քանի անցանկալի կիլոգրամներից:

Բոնուս 2.

ջրի մեջ ավելացրեք մեկական գդալ կիտրոնի և կոճապղպեղի հյութ. այդպիսով, ձեր գերարագ նյութափոխանակությանը հասնել չի լինի…

Շարժվե՛ք

Շարժումը կյանք է… եթե արդեն իսկ ստացվել է սովորականից շուտ արթնանալ, օգտագործեք այդ ժամանակը՝ ի նպաստ ձեր առող-
ջության: Ֆիզիկական ակտիվությունը ցանկալի է ցուցաբերել դրսում. լավագույն տարբերակը 20 րոպե դանդաղ վազելն է, կամ, սկզ-
բի համար՝ արագ քայլելը:

Մեծ բոնուս.

արևի լույսը նպաստում է վիտամին D-ի արտադրությանը, որն էլ իր հերթին օգնում է մեր օրգանիզմին ընդունել այնպիսի արժեքա-
վոր վիտամիններ, ինչպիսին են կալցիումը և երկաթը։ Արևի տակ զբոսանքը կարող է պաշտպանել ավելորդ կիլոգրամներ հավաքե-
լուց ՝ պնդում են գիտնականները: Հետազոտողների խոսքերով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը կարող է
օգնել սպիտակուցի արտազատմանը, որը դանդաղեցնում է ճարպակալման և 2-րդ տիպի շաքարախտի զարգացումը:

Դե իսկ եթե, այնուամենայնիվ, որոշեցիք նախապատվությունը տալ տնային մարզանքներին, ապա, անպայման, բացեք վարագույր-
ները. թույլ տվեք, որ արևի լույսը թափանցի ձեր սենյակ ու ձեր կյանք:Փոքրիկ նկատառում.ձեր առավոտյան մարզանքների նպատա-
կը նիհարելը կամ մեծ մկանային զանգված զարգացնելը չէ. դուք մարզվում եք, որպեսզի ինքներդ ձեզ էներգիա հաղորդեք՝ ողջ օրվա
համար:

Խորհուրդներ…

Նախապատրաստեք մարզահագուստը քնելուց առաջ. մարզահագուստը, անհրաժեշտ պարագաները նախօրոք դասավորելը կխնա-
յի ձեր ժամանակը և կմոտիվացնի ձեզ:Գտեք առավոտյան մարզանքի ընկեր. դժվար է մնալ տաք անկողնում և բաց թողնել պարապ-
մունքը, երբ գիտես որ քեզ դրսում սպասող կա. այնպես չէ՞:

Համեղ սնվեք…

Այս օրենքն իմ ամենասիրելին էր. եթե նախկինում,երբ դուք ուշ էիք արթնանում ու հազիվ հասցնում էիք մի կտոր հաց ու պանիր գը-
ցել բերանը՝տնից դուրս գալու ընթացքում,ապա այժմ դուք ժամանակ ունեք իսկական նախաճաշ պատրաստելու:Նախաճաշը պետք
է լինի ամբողջական, վիտամիններով ածխաջրերով ու սպիտակուցներով հագեցած, որպեսզի կարողանանք դիմակայել քաղցին մինչ
ճաշը: Հատկապես, որ առավոտյան մարզումների ժամանակ էներգիայի զգալի պաշար ենք կորցնում: Դիետոլոգների մեծ մասը կար-
ծում է, որ նախաճաշին անհրաժեշտ է օգտագործել շիլաներ, որոնք մեզ երկար ժամանակ էնեգիայով են ապահովում, կաթնամթերք՝
հարուստ սպիտակուցներով, մրգեր, որոնք պարունակում են շատ վիտամիններ:

Բոնուս.

առավոտյան նախաճաշին խորհուրդ է տրվում ուտել մեղր, որը նույնպես էներգիայի աղբյուր է և ամբողջ օրը ապահովում է լավ տը-
րամադրությւոն և ուժ՝ աշխատելու համար:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS