Մի քանի օր առաջ դստերս դաստիարակն այնպիսի մի բան ասաց, որ ես դադարեցի սկեսուրիս մոտ թողնել նրան․․․

Մի քանի օր առաջ դստերս դաստիարակն այնպիսի մի բան ասաց, որ ես դադարեցի սկեսուրիս մոտ թողնել նրան․․․Վերջերս շատ
ծանր հիվանդացել էի․ մի քանի օր բարձր ջերմություն ունեի, մարմինս ցավում էր, ու չէի կարողանում վեր կենալ անկողնուց։ Ամու-
սինս չէր կարող չգնալ աշխատանքի, ու դրա համար էլ որոշեցինք խնդրել սկեսուրիս, որ նա մեր երեխային մի քանի օր վերցնի ման-
կապարտեզից ու տանի իր տուն։

Մենք միևնույն թաղամասում ենք ապրում, ու նրա համար դժվար չէր մանկապարտեզ հասնելը։ Բացի այդ, նման խնդրանքով սկե-
սուրիս երևէ չէինք դիմել, ու նա լսելով մեզ՝ շատ ուրախացավ։Անցավ 5-6 օր, վերջապես ինքնազգացողությունս որոշ չափով կարգա-
վորվեց։ Երբ դստերս բերեցինք տուն, հենց առաջին պահին նկատեցի, որ նրա պահվածքը փոխվել է ու ոչ դեպի լավը։ Աղջիկս նյար-
դային էր դարձել, իսկ ես էլ կապեցի դա նրա հետ, որ մի քանի օր տանը չի եղել։

Բայց երբ հաջորդ օրը գնացի մանկապարտեզ՝ երեխայիս հետևից, դուրս եկավ դաստիարակը ու ասաց, որ լուրջ բան կա խոսելու։
Պարզվեց, իմ խելոք ու ժպտերես աղջիկը իր կողքի նստած աղջկան սպառնացել է ճաշը լցնել գլխին, երբ վերջին հրաժարվել է ուտել։
Պարզվեց, որ սկեսուրս մի քանի օր շարունակ թոռան վրա բարկացել է, երբ նա ասել է, որ քաղցած չէ, հրաժարվել է սնունդից։Ես գի-
տեմ, որ սկեսուրս անկոտրում բնավորություն ունի, բայց մտքովս չէր անցնում, որ իր սկզբունքներին դեմ չի գնա անգամ երեխայի
հարցում։

Սկեսուրս այնպիսի մարդ է, որ սիրում է դաստիրակել, սիրում է,երբ ամեն ինչ իր ասածով է լինում։Ես հասկանում եմ նրան, բայց հա-
մաձայնեք,որ հանցանք է 4 տարեկան երախայի վրա զայրանալը, այն էլ նրա համար,որ փոքրիկը ուտել չի ուզում։Բնականաբար խո-
սեցի սկեսուրիս հետ ու վստահեցրեցի նրան, որ այլևս երբեք աղջկաս իր մոտ չեմ թողնի։ Իսկ աղջիկս էլ խոստացավ, որ երեխանե-
րից էլ ոչ մեկին չի նեղացնի։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS