Մի օր Աստված իր մոտ է կանչում բոլոր կենդանիներին և ասում․․․Այս առակը տարիների պատմություն ունի

Մի օր Աստված իր մոտ է կանչում բոլոր կենդանիներին և ասում․․․Այս առակը տարիների պատմություն ունի

Այս առակը երկար տարիների պատմություն ունի, սակայն մինչ օրս չի կորցրել իր արդիականությունը, իսկ դա վկայում է այն մասին, որ մարդու կյանքն այնքան էլ չի փոխվել վերջին հարյուրամյակների ընթացքում։ Աստված հավաքում է բոլոր կենդանի էակներին և որոշում բաշխել յուրաքանչյուրին իր ապրելու երկարությունը։ Առաջին հերթին իր մոտ է կանչում մարդուն․

-Դու մարդ ես, խոշոր էակ ես, այնպես որ քեզ 20 տարի եմ տալիս։

-Քիչ է․․․ -մտածում է մարդը, բայց չի վիճում Աստծո հետ և մի կողմ է անցնում։

Հետո մոտենում է ձին․

-Ձի, վերցրու, քեզ 40 տարվա կյանք եմ նշանակում, մեծ կենդանի ես, երկար էլ ապրիր։

-Խնդրում եմ, խղճա ինձ։ 40 տարի պարանոցիս ու մեջքիս ինչպես եմ այդքան ծանրություն կրելու։ Ինձ 20-ը բավական է․․․ Մնացածը մարդուն տուր։

Աստված համաձայնվում է և իր մոտ կանչում կովին։ 40 տարի էլ առաջարկում է կովին, սակայն վերջինս հրաժարվում է․

-Աստված ջան, չեմ ուզում։ Ես ինչպես 40 տարի դիմանամ ինձ կթելուն։ 20-ը հերիք է, մնացած տարիները թող իմ փոխարեն մարդը ապրի։

Աստված համաձայնվում է և հաջորդիվ իր մոտ է կանչում շանը։

-Շուն, 30 տարի կապրես։

-Աստված իմ, գթա ինձ։ Ինչի՞ս է պետք 30 տարի կապված նստել դռան մոտ ու հաչալ, մեկ էլ ոսկորներ կրծել։ Տուր ինձ 15, 15-ն էլ մարդուն թող լինի։

Իսկ Աստված ի՞նչ։ Համաձայնվեց, հետո էլ կանչեց կատվին, ով իրեն առաջարկված 20 տարուց 10-ը տվեց մար-դուն՝ չցանկանալով այդքան ժամանակ ապրել ու մուկ բռնել։Այդ ժամանակվանից էլ մարդ այսպես է ապրում․․․ Սկզբում 20 տարի ապրում է անհոգ ու ուրախ։ Հետո գալիս են ձիու տարիները, երբ մարդ աշխատում է, իր մեջ-քին կրում ծանր բեռը՝ աշխատանք, տուն, ընտանիք․․․

Հաջորդ 20 տարիները, որոնք կովն էր նվիրել, ապրում է հանուն երեխաների, թոռների, ովքեր «կթում ու կթում են»՝ պահանջելով տուն,մեքենա, գումար․․․Հետո շան տված 15 տարիներն են,երբ մարդ նստում է տանը, հսկում այն, փոքր երեխաներին հետևում, երբեմն դուրս գնում։ Իսկ երբ գալիս են կատվի տարիները, կախված է նրա-նից՝ թե որքանով բախտը կբերի․ կամ կշոյեն գլուխը, կամ էլ դուրս կգցեն․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS